Մարդը պիտի բարի ու կամեցող լինի. Գագիկ Ծառուկյան
SOCIETYՔիչ առաջ Գեղարքունիքի մարզկենտրոնում` Գավառում, ավարտվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավը: Ելույթի ժամանակ Գ. Ծառուկյանը նշեց` ժողովուրդը ծանր վիճակում է, տոկոսների տակ է, իսկ բանկերը գերշահույթ են ստացել:
«Ես միշտ աջակցել եմ իմ երկրին ու ժողովրդին: Երբեք չեմ ասել` եթե մեզ ձայն չտաք, գործ չեմ անելու. ես այդ մարդը չեմ: Արել եմ, անում եմ, անելու եմ: Տատս ասում էր` բայլե'ս, չոր գնաս, կանաչ՝ հետ դառնաս: Որ ոլորտին ձեռք եմ տվել, կանաչեցրել է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց` մեր պետությունը պետք է հզորանա. «Ղարաբաղի հարցը մենք արդեն լուծել ենք, պիտի հզոր լինենք, որ ամբողջ աշխարհը ճանաչի Արցախը: Մենք մեր պետությունը պիտի հզորացնենք, պիտի հնարավորություններ տանք սահման պահողին, բերք ու բարիք ստեղծողին, մեր արարող ու տաղանդավոր ժողովրդին: Մարդը պիտի բարի ու կամեցող լինի. չար ու նախանձ մարդիկ երբեք հաջողության չեն հասնի: Որոշողը դուք եք: Ում հետ հույս եք կապում, նրան ընտրեք: Բայց ես շարունակելու եմ իմ ժողովրդին աջակցել: Աստծո օրհնությունը բոլորիս հետ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Սոսե Չանդոյան
Մանրամասները՝ տեսանյութում:













