Լոնդոնը կարող է միակողմանի կարգով չեղարկել Brexit-ը. Եվրոպական դատարան
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան կարող է միակողմանի կարգով ԵՄ կազմից Թագավորության դուրս գալու մասին ծանուցումը հետ կանչել, քանի դեռ կողմերի միջեւ «բաժանման» մասին համաձայնագիրը պաշտոնապես չի կնքվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին երեքշաբթի ասել է Եվրոպական դատարանի գլխավոր փաստաբան Կամպոս Սանչես-Բորդոնան:
«50-րդ հոդվածը (ԵՄ-ից դուրս գալու իրավունքի մասին Լիսաբոնի պայմանագիր) թույլ է տալիս միակողմանի կարգով հետ կանչել ԵՄ կազմից դուրս գալու մասին ծանուցումը: Նման հնարավորությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ դուրս գալու մասին համաձայնագիրը պաշտոնապես չի կնքվել», - ասվում է գլխավոր փաստաբանի հայտարարությունում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



