Ժակ Ֆոր. Անհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին
SOCIETYԱնհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» 89-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
Նրա խոսքով, Ղարաբաղի բնակչությունը հայկական է, եւ այն չի ուզում փոխել իր կարգավիճակը: «Սա իմ անձնական համոզմունքն է, բայց պարզ է, որ նշված արդյունքը պետք է արտահայտվի ազատ կամարտահայտության միջոցով: Ես անձամբ, հույս ունեմ, որ դա հնարավոր կլինի»,-ասել է Ժակ Ֆորը:
Նախկին ֆրանսիացի համանախագահը նաեւ հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կնախընտրեին քայլ առ քայլ մոտեցումը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



