Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Պետք է պնդել, որ ԵԱՏՄ շուկայում ռազմավարական ապրանքների գնումը կատարվի ռուսական ռուբլով. տնտեսագետ

INTERNATIONAL NEWS

Եվրասիական տնտեսական միությունում երկրների միջև ապրանքների առևտուրն ազգային արժույթով իրականացնելու գործընթացի կողմնակից է տնտեսագետ Աշոտ Թավադյանը: Նրա կարծիքով` պարտադիր պետք է պնդել, որպեսզի ԵԱՏՄ շուկայում ռազմավարական ապրանքերի գնումը, օրինակ, գազի դեպքում, կատարվի ռուսական ռուբլով: «Մենք դրանով կշահենք, որովհետև երկու անգամ կոնվերտացիա չենք կատարի, 1.5 միլիարդ տրանսֆերտ ե նք ստանում ռուսական ռուբլով, իսկ վճարում ենք 400 միլիոն գազի համար դոլարով: Տրանսֆերտներն ուղղակիորեն կծառայեն վճարումներին: Երկրորդը` ապահովագրված կլինենք ազգային արժույթի փոխարժեքի տատանումներից և դա պատճառ չի հանդիսանա էներգակիրների գների բարձրացման համար: Երրորդ`ուսական ռուբլու նկատմամբ ճնշումը կիջնի: Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ դա ԵԱՏՄ պայմանագրի 64 հոդվածի` մեզ համար նպաստավոր պահանջներից է բխում»,- ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Բացի այդ` տնտեսագետը Հայաստանի տնտեսության աճին խոչընդտող փակ շղթայից դուրս գալու ուղիներ առաջարկեց: Նրա խոսքով`Հայաստանում ներմուծման ծավալը 3 անգամ ավելի է, քան արտահանմանը, ինչի պատճառով ՀՀ Կենտրոնական բանկը ձգտում է պահել դրամի փոխարժեքը, հակառակ դեպքում`ներմուծվող ապրանքների գները կաճեն ու դա կբերի գնաճի: Բայց մյուս կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի միջև տարբերությունն ամենամեծն է Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներում: «Եթե գնաճը մեզ մոտ 3.2 տոկոս է, վերաֆինանսավորման տոկոսադրույ քը` 10.25 տոկոս, ապա ՌԴ-ում 12.4 տոկոս գնաճի պայմաններում (տվյալները հոկտեմբերի վերջի դրույթամբ են) վերաֆինանսավորման տոկոսադրույքը 11 տոկոս է: Սա նշանակում է, որ մենք վարում ենք թանկ փողերի քաղաքականություն, ու մեր տնտեսությունում ներդրումների կատարումը դանդաղում է, այդ դեպքում էլ դժվար է կազմակերպել տնտեսության զարգացումը»,-նշեց Թավադյանը:

Տնտեսագետի խոսքով` մի կողմից` ներմուծումը էապես գերազանցում է արտահանմանը, դրա համար ստիպված ենք պահել փոխարժեքը, մյուս կողմից էլ` արտահանումը զարգացնելու համար պետք է փոխարժեքը սահուն արժեզրկվի:

«Արտահանման անկումը, միջազգային պահուստների նվազումը, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը, փողայնացման ցածր մակարդակն են բերել այս իրավիճակին: Այս շղթայից դուրս գալու համար դրամի սահուն արժեզրկում է անհրաժեշտ, որևէ կտրուկ գործողություն տնտեսությունում անընդունելի է: Այս փողի սովի պայմաններում փողայնացման մակարդակը պետք է աստիճանաբար բարձրացնել. նորմալ զարգացող երկրներում այն պակաս չէ 70 տոկոսից, մեզ մոտ 36 տոկոս է: Ես նաև կարող եմ վստահորեն ասել, որ 8 տոկոս վերաֆինանսավորման տոկոսադրույքի դեպքում որևէ էական գնաճային երևույթնե ր չեն դիտվի, իսկ դա ակնհայտորեն նպաստավոր կլինի մեր տնտեսության զարգացման համար»,-նկատեց տնտեսագետը` ավելացնելով, որ երբ փոխարժեքը երկար ժամանակ մնում է անփոփոխ, ներմուծվող ապրանքներն ազգային արժույթով սկսում են աճել, իսկ ճգնաժամային իրավիճակում սեղմված զսպանակը բացվում է:

Տնտեսագետը նաև նշեց, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը կլինի ոչ միայն գների կայունության, այլև ֆինանսական կայունության ապահովումը: «Սա նպաստավոր է, որ դրամավարկային քաղաքականությունն ավելի ճիշտ ու համակարգված իրականացվի` հաշվի առնելով գնաճի փոխկախվածությունները բոլոր առանցքային ցուցանիշների հետ»,-եզրափակեց Աշոտ Թավադյանը:

2015 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով` արտահանումը նվազել է 0,9 տոկոսով (1 միլիարդ 095.6 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 26,6 տոկոսով (2 միլիարդ 361.7 մլն դոլար): 

 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK