Հայաստանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը դահուկավազքում
SPORTՖինլանդիայի Ռուկա քաղաքում ընթացող դահուկավազքի Միջազգային վարկանիշային մրցաշարում այսօր` դեկտեմբերի 2-ին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Միքայել Միքայելյանը 15 կմ ազատ ոճի մրցատարածությունում 7 պետությունների 80 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում, տպավորիչ ելույթով գրավել է 1-ին տեղը, գրում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Միքայելյանը վաստակել է 70,94 վարկանիշային միավոր:
Մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը 21-րդն էր` 93,25 վարկանիշային միավորով:
Արման Մատինյանը զբաղեցրել է 63-րդ տեղը` 164,12 վարկանիշային միավորով: Կատյա Գալստյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 45 մասնակցից 17-րդն է` 125,25 միավորով:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



