Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը երկկողմանի բաց է
SOCIETYՎերականգնվել է երկկողմ երթևեկությունը, Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհով, որը դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքով դարձել էր միակողմանի երթևեկելի։
Դեկտեմբերի 1-ի ժամը 21։00-ի սահմաններում, հանրապետական նշանակության Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի էր ունեցել փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն «Արմենպրես»-ին տեղեկացնում է, Ճանապարհահատվածը սպասարկող «Հրազդանի ՃՇՇ» ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 2-ի ժամը 16։00-ից ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



