Խաչատուր Քոքոբելյան. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելը պրոֆեսիոնալիզմի ցուցանիշ չէ
POLITICS«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելը դեռևս պրոֆեսիոնալիզմի ցուցանիշ չէ: Այս մասին դեկտեմբերի 2-ին Չարենցավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մենք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Խաչատուր Քոքոբելյանը:
Ըստ նրա՝ պետական կառավարման համակարգում անհրաժեշտ է ներգրավել այնպիսի մարդկանց, որոնք տիրապետում են համապատասխան գիտելիքների և իրավասությունների, ոչ թե իշխող կուսակցության անդամության հիման վրա:
«Այսօր մենք ստանում ենք ռուսական գազը սահմանին 150 դոլարով, իսկ վերջնական սպառողն այն ստանում է 290 դոլարով: Առ այսօր չլուծված խնդիրն անարդյունավետ կառավարումն է»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



