Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Հյուսիսային պողոտայում Սուրբ ծննդյան տոնավաճառն իր դռները կբացի դեկտեմբերի 6-ին

SOCIETY

Հյուսիսային պողոտայում Սուրբ ծննդյան տոնավաճառն այս տարի իր դռները կբացի դեկտեմբերի 6-ին: Սուրբ ծննդյան տոնավաճառը կազմակերպվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սուրբ ծննդյան տոնավաճառի կազմակերպիչ Պիեր Բաղդադյանը, տոնավաճառը այցելուների համար բաց կլինի դեկտեմբերի 6-ից, սակայն պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Բացմանը ներկա է լինելու աշխարհի ամենաբարձր գագաթներ նվաճած հայազգի լեռնագնաց Արա Խաչատուրյանը, ով այս տարի Ֆրանսիայի Մարսել քաղաքից վազքով հասել է Երեւան: Դեկտեմբերի 8-ին նախատեսված է տոնական համերգ, կլինի երգի պրեմիերա:

«Տոնավաճառը բավական ընդգրկուն է լինելու: Եթե նախորդ տարի 30-ից ավելի տնակ-տաղավարներ էին, ապա այս տարի դրանց թիվը հասնում է 46-ի: Այս տարի մասնակցության հայտերն այնքան շատ են եղել, որ նրանցից ընտրություն ենք կատարել: Ի դեպ, մասնակիցները պետք է իրենց տնակ-տաղավարները յուրահատուկ ձևավորեն: Գեղեցիկ տաղավարները խրախուսվելու են»,-ասաց Պիեր Պաղդադյանը:

Տոնավաճառի այցելուները կարող են մեկ տեղում գտնել Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված բազմաթիվ իրեր: Մասնավորապես, հուշանվերներ, տոնական զարդարանք, ձեռագործ աշխատանքներ: Կլինի քաղցրավենիքի լայն տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, ներկայացված կլինի գինի: Կվաճառվեն նաև  գրքեր, բացիկներ, գրենական պիտույքներ: Այս ամենն այցելուներին կներկայացվեն Հյուսիսային պողոտայում տեղակայված յուրօրինակ տոնական տնակներում, որոնք հանդես են գալիս որպես տաղավարներ:

«Կարող ենք արձանագրել, որ այս տարիների ընթացքում թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի շրջանում Սուրբ ծննդյան տոնավաճառն իր ուրույն տեղն ունի:  Մարդի իրապես սպասում են այս միջոցառմանը: Այն յուրօրինակ գույն է հաղորդում քաղաքին, այցելուների համար լավ տրամադրություն է ապահովում: Շատ ուրախ եմ, որ այս մշակույթը Երևանում ևս ներմուծվեց, ի դեպ, կան արձագանքներ Հայաստանի, Արցախի այլ քաղաքներից ևս, որտեղ նույնպես ցանկություն կա նման միջոցառում անցկացնելու: Ես ուզում եմ նշել, որ իրականում այս ամենը հսկայածավալ աշխատանք է ենթադրում: Դեռ նախապատրաստական աշխատանքը սկսել ենք տարվա կեսերից»,- ընդգծեց Պիեր Բաղդադյանը:

Սուրբ  ծննդյան տոնավաճառ անցկացնելու գաղափարն առաջացավ տարիներ առաջ, երբ ծնունդով Լիբանանից, Ֆրանսիայում բնակվող Պիեր Բաղդադյանն ամանորյա տոներին եկավ Հայաստան: Այդ ժամանակ Հայաստանում Սուրբ ծննդյան տոնավաճառ անցկացնելու մշակույթ չկար, այնինչ, եվրոպական բազմաթիվ երկրներում դա տոնական միջոցառումների անբաժանելի մասն է:

Առաջին անգամ Սուրբ ծննդյան տոնավաճառն անցկացվեց Աշտարակում 2011 թվականի դեկտեմբերին: Տոնավաճառի մեկնարկը տրվել է 3 փոքր տնակ-տաղավարով: Պիեր Բաղդադյանի խոսքով, միջոցառումը բավական ուրախ անցավ, մարդիկ քաջալերեցին, և նա որոշեց տոնավաճառը շարունակելի դարձնել: Դրանից հետո տոնական միջոցառումը շարունակություն գտավ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Տոնավաճառը բաց է լինելու մինչև հունվարի 6-ը:

Աննա Գզիրյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia