Ձերբակալվել է «Կառուցիր Հայաստան» նախագծի համահեղինակ Սևակ Արծրունին
SOCIETYPast.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՊԵԿ-ի քննիչներն օրերս կալանավորել են բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունների տնօրեն Սևակ Արզարունուն, նույն ինքը՝ Սևակ Արծրունուն և փոխտնօրեն Գուրգեն Մելքոնյանին: Ընկերությունների պաշտոնատար անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու մեջ: Ըստ տեղեկությունների նշված ընկերությունները բազմաբնակարան շենքեր են կառուցապատել Դավիթաշեն համայնքում: Սևակ Արզարունու անունը կապված է նաև մի շարք այլ աղմկահարույց դեպքերի հետ: Ներկայում նա զբաղվում է նաև հայրենակցական հարցերով, ինչպես նաև հանդես է գալիս, որպես «Կառուցիր Հայաստան» նախագծի համահեղինակ: Past.am-ի տեղեկությոնների համաձայն ՊԵԿ քննիչները վճռական են լինելու այս գործի հանգամանքները պարզելու համար: Մենք փորձեցինք ճշտել, թե թաքցված հարկերն ինչ չափի են հասնում, սակայն ստույգ տեղեկություն ստանալ այս պահին չհաջողվեց: Մեր տեղեկություններով՝ խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է:


1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



