Քննիչը երկու ընկերների հետ ծեծի է ենթարկել իր նախկին ծառայակցին
SOCIETYՀՀ ռազմական ոստիկանության աշխատակից Մանուկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ռազմական ոստիկանության նախկին ծառայող Արմեն Ս.-ն, ով որպես քննիչ ներկայումս աշխատում է ՀՀ քննչական կոմիտեում, երկու ընկերների հետ առանց պատճառի ծեծի է ենթարկել իրեն, որի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Մանուկ Դ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



