Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը պետք է գիտակցի, որ ՀՅԴ-ն թշնամի չէ, Հրանտ Մարգարյանի հետ բանավեճը պետք է շարունակվի առողջ հիմքի վրա․ ՀՅԴ բյուրոյի անդամ

SOCIETY

«Դաշնակցությունը» մեծ կուսակցություն է. չկա Սփյուռքի և Հայաստանի «Դաշնակցություն». Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ քարոզարշավին մասնակցող ՀՅԴ-ին և մասնավորապես պատգամավորության թեկնածու Հրանտ Մարգարյանին ուղղված քննադատությանը՝ այսպես արձագանքեց ՀՅԴ բյուրոյի անդամ (Ֆրանսիա) և Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:

««Դաշնակցությունը» միշտ պաշտպանել և շարունակում է պաշտպանել արժեքները, որոնք միացնում են հայ ազգը: Համահայկական ընտանիք լինելով՝ «Դաշնակցությունը» հետապնդում է և՛ Սփյուռքի պայքարները, և՛ Հայաստանի մարտահրավերները: Եվ, վերջապես, գիտենք, որ բոլոր հարցերը կապված են միմյանց․ Հայ Դատի հետապնդման պայքարը, ցեղասպանության ճանաչումն ու և հայ ժողովրդի իրավունքները, Արցախյան հիմնահարցի լուծումը՝ ի նպաստ հայկական կողմի, Ջավախքի հայության իրավունքները, Սփյուռքի գոյատևումը՝ իբրև արտաքին ուժ Հայաստանի կողքին, Հայաստանի զարգացումը և սոցիալական անարդարության հարցերի լուծում, երկրում հավասարության հաստատման հարցերի լուծումը, աղքատության դեմ աշխատանքը կապված են միմյանց հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ թող բոլորը ուրախանան, որ այսօր աշխարհի բոլոր վայրերում «Դաշնակցությունը» կա:

Ըստ Մուրադ Փափազյանի՝ ՀՅԴ-ն միշտ եղել է անկախ Հայաստանի «անպաշտոն» և լրացուցիչ դիվանագիտական ուժը: «Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ «Դաշնակցությունը» թշնամի չէ: Ընդհակառակը, այդ ուժն է, որ եթե գոյություն չունենար, կարիք պիտի լիներ այն ստեղծելու»,- ասաց նա:

 
 


Քարոզարշավի մասին խոսելիս էլ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահն էլ նշեց, որ ընտրապայքարը ժողովրդավարության հաստատման շատ կարևոր միջոց պետք է լինի, նաև առողջ և կառուցողական քաղաքական վեճերի ժամանակն է. «Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Մարգարյանի միջև բանավեճը պետք է շարունակվի առողջ հիմքի վրա: Այն հանրային դեբատը, որ Հրանտ Մարգարյանն առաջարկեց Նիկոլ Փաշինյանին, պետք է անպայման տեղի ունենա: Այն ցույց կտա մեր հասունությունը: Ժողովրդի առջև ամենաբարձր մակարդակով կարելի է ներկայացնել զանազան տեսակետներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը: «Հարգելի՛ Հրանտ Մարգարյան, Դուք սխալվում եք: Ասում եմ լրջորեն և պաշտոնապես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Վանաձորի հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ ամոթալի հայտարարություններ են հնչում:

«ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Քիչ է մնում՝ ասեն՝ տղե՛րք, մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք՝ այդ կողմից, մենք՝ այս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձևով:

Բայց նաև ուզում եմ ասել. եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը և հայ ժողովուրդը ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի պատրաստ են կանգնել մինչև վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- հայտարարել էր Փաշինյանը:

Հրանտ Մարգարյանն էլ ասել էր, որ չի ցանկանում արձագանքել՝ չցանկանալով իջնել այդ մակարդակի և տոնով բանավեճի: «Խոսակցության պատրաստ եմ, բայց խոսակցության տոնայնությունը, ձևը, ոճն այն մակարդակի է, որ ես չեմ կարող պատասխանել։ Դա, կարծում եմ, ամոթ է և մեր մակարդակի համար չէ։ Մենք չպետք է ընտրապայքարի մակարդակն այդքան իջեցնենք, և մի քանի քվեի համար չարժե այդքան իջնել»,- ասել էր Հրանտ Մարգարյանը։

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

 
 
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App