Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


ԿԳ նախարարը Արարատյան բակալավրիատում ուսումնասիրությունները դեռ չավարտված կանխակալ հայտարարություններ է անում, ինչը հոգեբանական բեռ է դնում ստուգողների վրա. «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն

SOCIETY

Նոյեմբերի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունն  ավարտում է Արարատյան բակալավրիատի ուսումնասիրությունների երկրորդ փուլը: Tert.am-ը «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանից հետաքրքրվել է, թե ինչ փուլում են մայիսին սկսած ուսումնասիրությունները, ֆինանսական չարաշահումներ, հայտնաբերվել են արդյոք չարաշահումներ։

«Մայիսից ի վեր՝ հինգ ամիսների ընթացքում, կատարվել են միայն ֆինանսական ուսումնասիրություններ, վերջին երկու շաբաթում է ԿԳՆ-ն սկսել ծրագրի բովանդակային ուսումնասիրություն, որի համար, ակնհայտորեն, ավելի շատ ժամանակ էր անհրաժեշտ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ կրթության նախարարը դեռևս ուսումնասիրությունների ընթացքում` նախքան արդյունքները, կանխակալ հայտարարություններ է անում, ինչը հոգեբանական բեռ է դնում ստուգողների վրա  և ակնհայտորեն ուղղորդում է ուսումնասիրությունների ընթացքը»,- նշել է Կոշեցյանը:  

– Ի՞նչ հետևանքներ է ունեցել Կրթության գերազանցության ազգային ծրագրի ֆինանսավորման դադարեցումը։ Ի՞նչ կասեք հոկտեմբերին ձեր և ԿԳՆ–ի միջև կնքված համաձայնագրի և հուշագրի մասին։ Ի՞նչ ենք դրանք փաստում։

- Փաստացի, Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) ֆինանսավորումը, որի շրջանակում պետք է իրականացվեր Արարատյան բակալավրիատի (ԱԲ) ներդրումը ՀՀ մարզային դպրոցներում, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է, և այն՝ որպես պետական ծրագիր,  փակված է։ Ծրագիրը պետական է, իսկ դրա կասեցման արդյունքում սեպտեմբերի 1-ից հանրապետության մարզերի 14 դպրոցներ զրկվեցին դրանից օգտվելու հնարավորությունից, մինչդեռ հաջորդ փուլերով դպրոցների ցանկը պետք է ընդլայնվեր՝ աստիճանաբար ընդգրկելով բոլոր ավագ դպրոցները։ Ծրագիրը կյանքի է կոչվել լայնամասշտաբ հանրային քննարկումների արդյունքում  և ընդհատվել՝ առանց հաշվի առնելու բազմաթիվ մասնագետների և ուսուցիչների կարծիքները:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ մեր և ԿԳՆ-ի միջև ստորագրած համաձայնագիրը փաստում էր, որ որևէ  բացահայտված չարաշահում, խախտում չի եղել։ Համաձայնագրում նաև նշված են ծրագրի մեկնարկից մինչև հոկտեմբերի 1-ը պետությունից ստացած բոլոր միջոցների չափն ու այն գումարի չափը, որը ետ է վերադարձվել պետությանն այս եռամսյակի համար։

ՀՀ ԿԳՆ-ի հետ հոկտեմբերին նաև ստորագրվել է հուշագիր, որով կողմերն ամրագրում են, որ փորձելու են ջանքեր ներդնել ծրագրի շարունակականությունն ու միջազգային ճանաչումը պահպանելու համար։ Որքանով այդ ցանկությունը իրականություն կդառնա՝ այս պահի դրությամբ չեմ կարող ասել։

Համաձայնագիրն ու հուշագիրն ամբողջությամբ հրապարակել ենք՝ հանրությանը գործընթացին փաստերով ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով։

-Տեղյակ ենք, որ մայիսին կրթության նախարարի հայտարարությունից հետո Արարատյան բակալավրիատում աուդիտ-ուսումնասիրություն է անցկացվել։ Դրա արդյունքներն ի վերջո ձեզ տրամադրվեցին։ Չարաշահումներ հայտնաբերվե՞լ են։

-Մայիսին, երբ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասշտաբային աուդիտ սկսելու վերաբերյալ առաջին հայտարարությունն արեց և անգամ կանխորոշեց, թե ինչպիսի արդյունքներ կլինեն, մեկնարկեց եռօրյա ուսումնասիրություն։ Ճիշտ է՝ մի քանի օրը դարձավ մի քանի ամիս, բայց այդ ստուգման/ուսումնասիրության պաշտոնական եզրակացությունը այդպես էլ մեզ չտրամադրվեց։ Փոխարենն իր հարցազրույցներից մեկում ԿԳ փոխնախարարը փաստեց, որ ֆինանսական մասում չարաշահումներ կարծես թե չկան։ Ես հույս ունեմ, որ այժմ, երբ նախարարությունը երկրորդ փուլով սկսել է ուսումնասիրություն, որը շարունակվելու է մինչև նոյեմբեր 30-ը, կամփոփի այն պատշաճ եզրակացությամբ և կտրամադրի մեզ, որպեսզի մենք կարողանանք դրա վերաբերյալ փաստերով հիմնավորված մեր դիրքորոշումը ներկայացնել։

Ի դեպ, ծրագրի իրականացման մեկնարկից մինչ օրս ՀՀ ԿԳՆ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակում վերջինիս մշտապես՝ սահմանված ժամկետներում, տրամադրվել են տարեկան ու եռամսյակային հաշվետվություններ՝ թե՛ բովանդակային, թե՛ ֆինանսական։ Այս ընթացքում որևէ տեղեկություն չենք թաքցրել, և այսօր էլ ՀՀ ԿԳՆ-ին տրամադրում ենք բոլոր այն նյութերը, որոնց վերաբերյալ հարցում ենք ստանում իրենցից կամ իրենց փորձագիտական խմբերից։

Նաև նշեմ, որ ծրագրի բովանդակային հաշվետվությունները ու կատարված աշխատանքները պարբերաբար արտացոլվել են հիմնադրամի կայքում։ Հետևաբար՝ մեր փակ լինելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

- Ի՞նչ ուսումնասիրություններ են հիմնադրամում ընթանում այսօր։ Ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվում և ովքե՞ր են ներգրավված այդ աշխատանքներում։

-Այժմ ընթանում է ուսումնասիրության երկրորդ փուլը, որի իրականացման համար ստեղծվել է համակարգող թիմ և մի քանի աշխատանքային խումբ, որոնք անդրադառնում են ծրագրի թե՛ բովանդակային կողմին, թե՛ ֆինանսական որոշ հարցերի։ Փաստենք, որ մինչ օրս մենք մեր ձեռքի տակ չունենք որևէ մեթոդաբանություն, որով կատարվում է ուսումնասիրությունը,  և չգիտենք, թե ինչ հարցադրումների են պատասխանելու, ինչ եզրակացության պետք է գան, ինչն ինչի հետ են համադրելու։ Մեծ հարգանքով ենք վերաբերվում մասնագետներին, որոնք ԿԳՆ-ի կողմից ներգրավված են ծրագրի բովանդակային մասն ուսումնասիրող հանձնաժողովում, և որևէ կերպ կասկածի տակ չենք դնում նրանց հեղինակությունն ու համբավը, սակայն այստեղ կա մի քանի կարևոր հանգամանք։ Նախ՝ մեթոդաբանություն չկա. որևէ կրթական ծրագիր ամբողջականություն է և պետք է վստահ լինենք, որ ուսումնասիրելիս հաշվի  են առնվել բոլոր տարրերը: Երկրորդ՝ աշխատանքային խմբի  մասնագետները չպետք է ունենան հետաքրքրությունների բախումներ՝ այդ թվում նախարարության հետ. ԿԳԱԾ-ը ուսումնասիրող մասնագիտական խմբերում ներառված են փորձագետներ, որոնք նախկինում եղել են «Այբ» կրթական հիմնադրամի աշխատողներ։

– Ի վերջո, ո՞րն է Արարատյան բակալավրիատի ներդրման հիմնական նպատակը։ Արդյո՞ք այն տանում է դեպի կրթության «էլիտարացում»։

- Որպես պետական՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրն ի սկզբանե բխել է երկրի համար մշակված կրթության ռազմավարությունից. կար ներդրման հստակ ծրագիր։ Այն, ինչ մենք անում ենք, ինչին մենք հավատում ենք, բոլորովին էլիտարացում չէ։ Սա հնարավորություն է բոլոր հայ երեխաների համար։  Մենք այցելել ենք մարզեր, անցկացրել բազմաթիվ հանրային լսումներ, մարզային դպրոցներին տվել ենք ներգրավվելու ազատություն, մշակել ենք այնպիսի մեխանիզմներ, որոնք Արարատյան բակալավրիատի ուսուցիչներին ընձեռում են բոլոր աշակերտներին դասավանդելու հնարավորություն՝ անկախ  նրանից՝ նրանք Արարատյան բակալավրիատով են սովորելու, թե ոչ։ Ծրագիրը հասանելի էր դառնալու բոլորին և անվճար։ Եվ սա ասելով՝ պետք է պարզապես ընդգծեմ՝ ծրագիրն էլիտարացման  (այդ բառի այն վատ մեկնաբանությամբ, որը դրվում է դրա իմաստի հիմքում վերջին շրջանում) տարրեր կամ նպատակ չունի։ Այն ունի նպատակ՝ ձևավորելու ազգային կրթական ծրագրով կրթված, ակադեմիական ուժեղ գիտելիքներով և հմտություններով զինված հայ քաղաքացիներ, որոնք մրցունակ կլինեն աշխարհում։ 

- Արարատյան բակալավրիատի ձեռքբերումներից մեկը համարվում է քննական կենտրոնը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

-ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը վերջերս տված իր հարցազրույցի մեջ իրավացիորեն նշել է, որ Արարատյան բակալավրիատը ամբողջություն է և ունի մի քանի բաղադրիչ, և որ այդ հաջողված բաղադրիչներից կամ ձեռքբերումներից մեկը քննական կենտրոնն է: Դրա ստեղծման վրա հսկայական ջանքեր ու միջոցներ են ներդրվել։ Դա կարողություն է, որը ստեղծված է Հայաստանում Արարատյան բակալավրիատի շրջանակներում:  Ցավով պետք է փաստեմ, որ այն կայացրած մասնագետներն այլևս չեն աշխատում «Այբ»-ում, որովհետև հոկտեմբերի 1-ին կնքված համաձայնագրով ծրագրի ֆինանսավորումը դադարեցվել է, և աշխատողներն այլևս չունեն աշխատելու հնարավորություն։ Բնականաբար, քննական կենտրոնը միջազգային ճանաչման կարևորագույն նախադրյալներից մեկն էր, և առանց քննական կենտրոնի աշխատանքի միջազգային ճանաչումը պարզապես հնարավոր չէր լինի։ Հաջորդ կարևոր բաղադրիչը, որը կարևորել է տկն Անափիոսյանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրն է՝ իր տեսակի մեջ եզակի ծրագիր մեր երկրում,  որը նույնպես մեծ ներդրումների արդյունքում է իրականացվել, և այսօր արդեն ունենք պատրաստված մասնագետներ, որոնք կարող են մեծ օգուտ տալ մեր երկրին։

- Արարատյան բակալավրիատի կրթական ծրագիրը կարճ ժամանակում միջազգային ճանաչման է հասել։ Ի՞նչ առավելություն է դա տալիս։

- Այն, որ հասել ենք միջազգային ճանաչման այսքան կարճ ժամանակում, Հայաստանի կրթության  կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Միջազգային ճանաչումը ոչ թե նպաստում է պատրաստված երեխաների արտահոսքին, այլ մեր հասարակությանը տալիս է վստահություն առ այն, որ մեր երեխաները Հայաստանում ստանում են հայալեզու այնպիսի կրթություն, որը համազոր է միջազգային լավագույն կրթական չափանիշներին։ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրն ամբողջություն է՝ դրան համապատասխան մանկավարժությամբ ու գնահատման համակարգով, և հենց այդ ամբողջությունն է համաքննվել Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալության (UK NARIC) կողմից։

- Կներկայացնե՞ք դեռևս նախորդ իշխանության օրոք մշակված «Ուսուցիչ» ծրագիրը։

- ԿԳԱԾ-ը պետական ծրագիր է, այն չի կարող իրականացվել պետական կրթական քաղաքականությունից դուրս։ Այս առումով ուրախ ենք, որ դեռ նախկին իշխանության օրոք մշակված «Ուսուցիչ» ծրագիրը կյանքի է կոչվելու։ Այս երկու փաստը շեշտում եմ այն պատճառով, որ թե՛ ԿԳԱԾ-ը, թե «Ուսուցիչ»-ը պետական ծրագրեր են, և թե՛ «Ուսուցիչ» ծրագրի, և թե՛ ԿԳԱԾ-ի շրջանակում Արարատյան բակալավրիատի ներդրման մեկնարկը հաշվարկված էին այնպես, որ գոնե վարձատրության տեսանկյունից ուսուցիչների շրջանում բևեռացումներ և խտրականության դրսևորումներ չլինեին, և յուրաքանչյուր ուսուցիչ կարողանար վաստակել իր գիտելիքներին և հմտություններին համապատասխան գումար։

- Ի՞նչ է իրենից ներկայացնում Արարատյան բակալավրիատի փուլային ներդրումը։

- Լավ է, որ կրթության ոլորտի ներկայիս պատասխանատուները պատկերացնում են, որ հանրակրթական դպրոցներում կրթության որակը բարձրանալու դեռ շատ տեղ ունի։ Հենց դրանով է պայմանավորված, որ Արարատյան բակալավրիատի ներդրումը հնարավոր չէր միանգամից բոլոր դպրոցներում, և որոշվել էր ծրագրի ներդրումն իրականացնել փուլային՝ աստիճանական տարբերակով, որպեսզի հիմնական դպրոցներն էլ ձգտեին բարձրացնել իրենց որակը և այնպիսի աշակերտներ պատրաստեին, որոնք կկարողանային հետագայում հանգիստ ընդունվել Արարատյան բակալավրիատի դպրոցներ։

Կրթությունը, այդ թվում և՝ «Այբ» կրթական հիմնադրամն իր ծրագրերով, քաղաքականությունից դուրս են, և պետք է ոլորտը հեռու պահել հնարավոր շահարկումներից։

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank