Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի տնտեսությունն առևտրաարդյունաբերական ու ներդրումային նշանակալի հնարավորություններ է ընձեռում. ԱՄՆ դեսպան

POLITICS

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի առաջին գերակայությունը գործարար ու առևտրային հարաբերությունների խորացումն է երկու երկրների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 10-ին Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի առաջ ելույթի ժամանակ ասաց ամերիկացի դեսպանը` հավելելով, որ առևտրի ու տնտեսական աճի խթանման հարցերում համար ՀԱԱՊ-ից ավելի լավ գործընկե ր դժվար է գտնել: «Ես չեմ խոսում օժանդակության նոր ծրագրերի մասին, այլ նկատի ունեմ առևտուրը՝ համատեղ առևտրային կապերի ամրապնդումը, որը երկուստեք օգտակար կլինի մեր տնտեսությունների համար: Սա նոր ուղղություն չէ. մեր երկրները միշտ հետաքրքրված են եղել մեր առևտրային ու ներդրումային հարաբերությունները ընդլայնելով: Նորությունը սակայն այն է, որ ԱՄՆ դեսպանության գնահատմամբ Հայաստանի տնտեսությունն հասել է այնպիսի մակարդակի, որ առևտրաարդյունաբերական հարաբերությունների ու մի շարք ոլորտներում ներդրումների մասով նշանակալի հնարավորությ ուններ կան»,- ասաց դեսպանը:

Դիվանագետի խոսքով` 1990-ականների սկզբների համեմատ նշանակալիորեն փոխվել է կյանքի որակը: Հայաստանն ունի կայուն կառավարություն, որը ձգտում է բարելավել ծառայությունների մատուցումը, ակտիվ քաղաքացիական հասարակություն, կիրթ աշխատուժ, աշխարհով մեկ պատվիրատուներ ունեցող կենսունակ ՏՏ ոլորտ և ծաղկում ապրող գյուղատնտեսություն: Իսկ վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակական վերելք են ապրել:

Հայ-ամերիկյան բիզնես կապերի ընդլայնման հիմնական ուղղություններից մեկը, ըստ Ռիչարդ Միլզի,  ԱՄՆ ուղղակի ներդրումները ավելացնելու հեռանկարն է: «Մենք հպարտ ենք, որ Միացյալ Նահանգները Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է: ԱՄՆ ներդրումները շեշտակի ավելացան Կոնտուր Գլոբալի կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմամբ. 250 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք, որով Հայաստան մուտք գործեց ԱՄՆ էներգետիկ ոլորտի առավել նորարարական ընկերություններից մեկը՝ իր փորձով ու կառավարման տեխնիկայով: ԱՄՆ դեսպանատունը չի կարողպարտադրեÕ ¬ ամերիկյան ձեռնարկություններին ներդրում կատարել Հայաստանում: Հայաստանն է, որ պետք է գրավիչ լինի ներդրողների համար»,- ընդգծեց դիվանագետը:

Նա հավելեց, որ ԱՄՆ դեսպանությունը մեծ ուշադրություն է դարձնում այն միջոցներին, որոնք կօգնեն ձևավորել վստահելի, ազնիվ և մրցունակ գործարար միջավայր բոլոր ընկերությունների` հայկական, ամերիկյան, ռուսական համար:

Խոսելով Հայաստանում ԱՄՆ ներդրումների մասին՝  դեսպանը անդրադարձավ սեպտեմբերին դեսպանատան կազմակերպած ֆրենչայզինգի օրերին, որի ժամանակ Երևան էին ժամանել ֆրենչայզինգի հնարավորություններով հետաքրքրված մի քանի ամերիկյան ընկերություն և հոկտեմբերին ԱՄՆ գործընկերության հնարավորության պատվիրակությանը, որը դիտարկում էր համագործակցությունը վերականգնվող էներգիայի ոլորտում: «Մեր աշխատակազմը նախապատրաստում է նմանատիպ այլ միջոցառումներ ևս,և կուզենայինք նաև լսել ՀԱԱՊ-ի նկատառումներն այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի նման միջ ոցառումները հնարավորինս լավ ծառայեն իրենց նպատակին»,- ասաց ԱՄՆ դեսպանը:

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards