Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ կնպաստեմ նրա հաջողությունը. Հերմինե Նաղդալյանը դուրս է գալիս ընտրապայքարից

SOCIETY

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ համապետական  և թիվ 12 տարածքային ցուցակում առաջադրված պատգամավորի թեկնածու Հերմինե Նաղդալյանը դուրս է գալիս ընտրապայքարից: Այս մասին Նաղդալյանը հայտնել է հայտարարությամբ: 

Այն ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ,  մոտ 30 տարի ծավալում  եմ  հասարակական, քաղաքական և պետական գործունեություն: Եղել եմ Հայաստանի ձեռնարկատերերի Միության նախագահ, 1995  թվականին ընտրվել եմ Ազգային Ժողովի  պատգամավոր թիվ  49 ընտրատարածքից, 1999, 2003, 2007, 2012 և  2017 թվ. ընտրվել եմ համամասնական ընտրակարգով:

23  և կես տարի պատվով և պատասխանատվությամբ կատարել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի  պատգամավորի  պարտականությունը: ԱԺ-ում ընդգրկված եմ եղել ֆինանսա-վարկային,  բյուջետային և  տնտեսական և արտաքին հարցերի հանձնաժողովներում:  2012 -ին ընտրվել եմ ԱԺ փոխնախագահ:  Տարիներ շարունակ  հանդես եմ եկել տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, բազմաթիվ օրենքների հեղինակ և համահեղինակ եմ:

Հպարտ եմ,  որ խորհրդարանական գործունեության ավելի  քան  23  տարիների ընթացքում  պատիվ եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել միջազգային կառույցներում՝  2003-2017 թվ. եղել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում  ԱԺ պատվիրակության անդամ,  ԵԽԽՎ  տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ ,  մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ, եղել եմ ԵԽԽՎ  փոխնախագահ ,ԵԽԽՎ-ում ու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Աժ պատվիրակության ղեկավար, ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի  տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ: ԵԽԽՎ պատվավոր անդամ եմ: Ղեկավարել եմ մի շարք միջխորհրդարանական հանձնաժողովների և  բարեկամական խմբերի աշխատանքներ, այդ թվում  Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի  Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի Հանրապետության և այլն,   ամենուրեք աշխատելով պաշտպանել և  առաջ մղել Հայաստանի շահերը:

Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման դժվարին տարիներին` անկախացումից  և  արցախյան ազատամարտից  մինչև խաղաղություն և  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կայացում , քաղաքացու  և քաղաքական գործչի  իմ պարտքն եմ համարել ուժերիս ներածի չափով  աջակցել պետականաշինությանը: Որտեղ որ եղել եմ, աշխատել եմ  ազնիվ և անմնացորդ, ղեկավարվել եմ պարտքով  և խղճով:  Հարյուրավոր ելույթներ եմ ունեցել միջազգային հարթակներում` ներկայացնելով  Հայաստանի Հանրապետությունը ու Ազգային ժողովում` ներկայացնելով ՀՀԿ-ի տեսակետներն ու որոշումները: Խոսել եմ այնտեղ ,որտեղ շատերը  հաճախ  լռել են կամ  թաքնվել:

21 տարի  Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ և այս տարիների ընթացքում  ակտիվորեն ներգրավված եմ եղել կուսակցական աշխատանքներում՝ 13 տարի  ղեկավարել եմ  ՀՀԿ Կանանց խորհուրդը (մոտ 80 հազ.անդամ), որը կարողացավ ակտիվ գործունեությամբ իր լրջագույն  մասնակցությունը ունենալ թե ՀՀ քաղաքական դաշտում և թե միջազգային հարթակներում,  ձևավորելով համերաշխ ու միասնական մի ընտանիք, որտեղ գերիշխում էր համախմբվածությունը հանուն ընդհանուր գործի :

Այս ամբողջ  ժամանակահատվածում ամուր է եղել կապս ընտրողների հետ, հազարավոր մարդկանց ընդունել և փորձել եմ նեցուկ լինել նրանցից յուրաքանչյուրին:

Այսօր, շնորհակալություն  եմ հայտնում իմ կուսակիցներին,  բոլոր գումարումների պատգամավորներին, Ազգային Ժողովի աշխատակիցներին, բոլոր գործընկերներիս, արտախորհրդանական ու հասարակական կազմակերպություններին, փորձագիտական, գիտական ու մշակութային շրջանակներին, լրագրողներին` համագործակցության ու համատեղ աշխատանքի համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ «ընտրողներին և չընտրողներին» և թողություն խնդրել բոլոր այն սխալների  ու բացթողումների  համար, որ ունեցել  ենք ես ու իմ կուսակցությունը  մեր անցած ճանապարհին: Հավատացեք՝ մենք գործել ենք հանուն մեր դավանած արժեքների և ցավում եմ, որ չենք արդարացրել ձեր հույսերն ու վստահությունը: Բայց ամեն ինչ ճանաչվում ու գնահատվում է ժամանակի  մեջ:

Դեկտեմբերի 9 –ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել եմ  պատգամավորության թեկնածու ՀՀԿ համապետական  և թիվ 12 տարածքային ցուցակում: Շնորհակալություն հայտնելով  առաջադրման համար հայտարարում եմ, որ  չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ  կնպաստեմ նրա հաջողությունը: Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է և որևէ կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:

Օգտվելով առիթից իմ շնորհակալությունն եմ հայտնում բազմաթիվ համակիրներիս, որոնք այս օրերին թե ամբողջ հանրապետությունում և թե թիվ 12 ընտրատարածքում պատրաստվում էին ընդգրկվել իմ նախընտրական թիմում:

Հաջողություն եմ մաղթում 7-րդ գումարման Ազգային ժողովի ապագա պատգամավորներին,  ուզում եմ,  որ նրանց գործունեությունը լինի ի շահ պետության ու ժողովրդի` թե իշխանության, թե ընդդիմության դիրքերից: Ուզում եմ վստահ լինել, որ նրանք չեն սկսելու զրոյական  կետից, այլ շարունակելու են անցած տասնամյակներում կուտակված խորհրդարանական պատմության ու փորձի լավագույն ավանդույթները, որոնց կայացման մեջ եղել է նաև իմ համեստ ներդրումը»:

 

 

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App