Մեկ օրում ՌԴ 80 քաղաքացու արգելել են մուտք գործել Ուկրաինա
INTERNATIONAL NEWSՎերջին մեկ օրում Ռուսաստանի 80 քաղաքացի չի կարողացել մուտք գործել Ուկրաինա: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անդրեյ Դեմչենկոն:
Նրա խոսքով՝ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը, որոնց թույլ չեն տվել հատել երկրի սահմանը, չի կարողացել հստակեցնել իր այցելության նպատակը, մյուսներն էլ չեն կարողացել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:
Չորեքշաբթի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել «Ուկրաինայում ռազմական դրություն սահմանելու մասին»: Ռազմական դրությունը 30 օրով սահմանվում է Ուկրաինայի մի շարք շրջաններում: Նման որոշման կայացման համար պատճառ է հանդիսացել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը, երբ ՌԴ-ն կալանավորել է երեք ուկրաինական ռազմանավ, որոնք խախտել են ՌԴ սահմանը: Բացի այդ, երկու ամսով կալանավորվել է 12 նավաստի:



