Ալեքսանդր Սարգսյանը խոստացել է իր հաշվին եղած 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե. Նիկոլ Փաշինյան
SOCIETYԱլեքսանդր Սարգսյանը խոստացել է իր հաշվին եղած 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե։
Այս մասին Իջևանում հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դրամ ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է: Իմ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, որ ինքը պատրաստ է այդ գումարի առնվազն մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Եվ ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



