Մոսկվայի առեւտրական կենտրոններից մի քանի հազար մարդ Է տարհանվել պայթյունի սպառնալիքի պատճառով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի մայրաքաղաքի տասն առեւտրական կենտրոններից մի քանի հազար մարդ Է տարհանվել պայթյունի սպառնալիքների վերաբերյալ հաղորդումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Օպերատիվ ծառայությունները պայթյունի սպառնալիքների վերաբերյալ հաղորդումներ են ստացել տասից ավելի առեւտրական կենտրոններում: Շենքերից տարհանվել Է մի քանի հազար մարդ»,-ասել Է գործակալության զրուցակիցը: «Ականապատված» առեւտրական կենտրոնների թվում են՝ «Ցվետնոյ»-ը, «Ատրիում»-ը, «Մեգապոլիս»-ը, «Կապիտոլի»-ն եւ «Գորբուշկին դվոր»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



