Դեղորայքն առաջին անգամ անմիջականորեն ուղեղի մեջ են ներարկել ուլտրաձայնի միջոցով
SOCIETYԿանադացի բժիշկները պատմության մեջ առաջին անգամ կարողացել են հաղթահարել հեմատո-Էնցեֆալիկ արգելքը եւ քիմիաթերապեւտիկ պատրաստուկները հասցնել անմիջականորեն ուղեղի հյուսվածքներ: Այս մասին, հաղորդել Է The Motherboard հրատարակությունը:
Հեմատո-Էնցեֆալիկ արգելքը բջջային ֆիլտր Է արյունատար եւ կենտրոնական նյարդային համակարգերի միջեւ, որն ուղեղը պաշտպանում Է մանրԷների, թույների եւ այդ օրգանի համար վտանգավոր իմունային համակարգի գործոնների ներթափանցումից: Հեմատո-Էնցեֆալիկ արգելքի միջով ուղեղ են ներթափանցում սոսկ սննդանյութեր, իսկ հակառակ ուղղությամբ դուրս են բերվում նյարդային հյուսվածքի կենսագործունեության արգասիքները:
«Սանիբրուք» համալսարանի հիվանդանոցի բժիշկները կատարել են վիրահատություն, որի ընթացքում քիմիաթերապեւտիկ պատրաստուկները հեմատո-Էնցեֆալիկ արգելքի միջով անցել են ուլտրաձայնի միջոցով: Նրանք դեղի ներերակային ներարկում են արել օդի մանրիկ պղպջակների հետ մեկտեղ, իսկ այնուհետեւ պղպջակներին հարկադրել են ընդարձակվել եւ փքվել ուղեղի հարկավոր հատվածներում: Բժիշկներն այսպես ոչ մեծ «անցքեր» են ստեղծել հեմատո-Էնցեֆալիկ արգելքի բջիջների ցանցում՝ բավականաչափ լայն, որպեսզի դեղորայքը հասնի ուղեղ:
Եթե հետագա փորձերը հաստատեն բուժընթացի արդյունավետությունը, Էականորեն կընդլայնվեն ուղեղի հիվանդությունները բուժելու մասնագետների հնարավորությունները: Առայժմ (հեմատո-Էնցեֆալիկ արգելքի պատճառով) նրանք ստիպված են հիվանդներին տալ վիթխարի դեղաչափերով պատրաստուկներ՝ հուսալով, որ դրանց մի մասն ինչ-որ կերպ կհասնի ուղեղ (եւ համաձանվելով անխուսափելի կողմնակի ազդեցություններին):



