«Փյունիկը» կմասնակցի Ռուսաստանի ՖԱԼ-ի գավաթի խաղարկությանը
SPORTԵրեւանի «Փյունիկը» կմասնակցի Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի (առաջին դիվիզիոնի) գավաթի խաղարկությանը: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Մրցաշարին տարբեր տարիներին մասնակցում են նաեւ ոչ ռուսական թիմեր:
Երեկ՝ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել վիճահանությունը: «Փյունիկը» հայտնվել է A խմբում: Այստեղ նրա մրցակիցներն են Վլադիվաստոկի «Լուչը», Սարանսկի «Մորդովիան» եւ Վոլգոգրադի «Ռոտորը»: Մրցաշարը տեղի կունենա 2019 թ. փետրվարի 8-21-ը Կիպրոսի Պաֆոս քաղաքում: Մրցաշարի գործող չեմպիոնը «Ուրալն» է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



