ՃՏՊ Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհին. կա տուժած
SOCIETYՆոյեմբերի 26-ին՝ ժամը 19:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., 2001 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



