Ազգային փոքրամասնությունները Հայաստանում երբեք չեն անտեսվում. եզդի գործիչը «այո» է ասում
POLITICS«Միդիա Շանգալ» եզդիական միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը կողմ է սահմանադրական փոփոխություններին ու այն մեկ քայլ առաջ է համարում: Նա նշեց, որ պատրաստ են միանալ բոլոր այն քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, որոնք «այո» կասեն սահմանադրական փոփոխություններին: «Խորհրդարանական կառավարման ձևին անցնելը, ինչպես նաև դատական ատյաններին տրվող լիազորությունները, ազգային փոքրամասնություններին տրվող հնարավորությունները մեկ քայլ առաջ են»,-ասաց Ամո Շարոյանը:
Նրա խոսքով` Սահմանադրության 89-րդ հոդվածի երկրորդ կետը, որը նախատեսում է Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայություն, իրենց համար գոհացուցիչ է: «Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ ազգային փոքրամասնությունները նույնպես մասնակցեն օրենդիր մարմնի, ինպես նաև իշանության այլ մարմինների աշխատանքներում: Սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում Ազգային փոքրամասնությունները երբեք չեն անտեսվում»,-շեշտեց Ամո Շարոյանը:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:



