Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը. ինչ են առաջարկում

SOCIETY

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժերի մի մասն է միայն քարոզարշավի մեկնարկին հրապարակել նախընտրական ծրագրերն ամբողջությամբ, մյուս մասը նախընտրել է ծրագրերի հիմնադրույթները դեռևս միայն բանավոր ներկայացնել:

Հայաստանի Հանրապետական կուսակցությանծրագիրն ամբողջությամբ ներկայացվել է իրենց նախընտրական կայքում: Ըստ նախաբանի՝ ՀՀԿ-ն շեշտում է, որ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ:

«Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները, ուղիղ և շիտակ խոսել նոր կառավարության սխալների և բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության և Արցախի ապագայի համար»,-նշված է ծրագրում: ՀՀԿ-ն թվարկում է, թե ինչու պետք է իրենց ընտրել.

«Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները, պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին»: 

«Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում նշում է, որ դաշինքի քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ըստ ծրագրի՝ առաջիկա հինգ տարիներին դաշինքի գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ 

«Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, նաև բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ 

● Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, 

● աշխատանքի և ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի և կրթության միջոցով, 

● օրենքի գերակայության ապահովումը, 

● բարեկեցության շարունակական բարձրացումը, 

● պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը»,-մասնավորապես նշված է  ծրագրում: 

«Հայ հեղափոխական դաշնակցությունը» ծրագրում շեշտում է, որ համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի հստակ` ժողովրդի էությունից բխող արժեքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպչական կառույց ու վերահսկման մեխանիզմ:  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 36 քայլ ներառող նախընտրական ծրագիր, որտեղ նշվում է՝ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը:  (Ամբողջական ծրագիրը դեռևս հրապարակված չէ, և միայն բանավոր է ներկայացվել)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության  ծրագրում նշված է, որ ԼՀԿ-ի նպատակն է ՀՀ-ում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը: 

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: «Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»,-նշված է ծրագրում։

«Մենք» դաշինքի նախընտրական ամբողջական ծրագիրը ևս դեռ չի հրապարակել, բայց մինչ այդ հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին: Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել:  

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս նախընտրական ծրագիր դեռևս չի հրապարկել՝ չնայած քարոզարշավի մեկնարկին, սակայն մինչ այդ շեշտում են, որ Հայաստանի քաղաքացին չպետք է լինի քաղաքականության սպառողը։ Հայաստանի քաղաքացին պետք է քաղաքականության որոշողն ու թելադրողը լինի։  

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել, փոխարենը հրավիրված ասուլիսին է ներկայացրել այն: «Մենք առաջարկում ենք ՀՀ տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմը: Մենք պետք է կարողանանք մեր ներքին արտադրողին պաշտպանել»: Ըստ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ  կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա: 

«Մտածողության այս տրամաբանության շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային և բարիդրացիական հարաբերությունների վրա»,-նշում են կուսակցության անդամները: 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում: Նախընտրական ծրագիրը թեև չի հրապարկվել, սակայն ներկայացվել է ասուլիսին: «Նախատեսում ենք ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարևորում ենք միջին խավի ձևավորումը: Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: 

Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը: Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք: Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:    

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 քայլից: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի 50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, 50 ծրագիր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը, 50 նպատակ, որոնք կապահովեն օրենքը, արդարությունն ու բարեկեցությունը »,-մինչ հիմնադրույթներին անցնելը նշվում է ՕԵԿ ծրագրում:    

 
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns