Yerevan, 28.July.2026,
00
:
00
BREAKING


Աիդա Սարգսյանը մեկնաբանում է մոր մահվան առեղծվածը. Փաստեր, լուսանկարներ

SOCIETY

Life.panorama.am-ը գրում է.

Ճիշտ 10 օր առաջ «Միքայելյան վիրաբուժական կենտրոնում» Աիդա Սարգսյանի պնդմամբ բժշկական անփութության հետեւանքով մահացավ երգչուհու մայրը՝ Սվետլաննա Սարգսյանը: Արդարության նկատամամբ հույս չունենալու պատճառով երգչուհին չի պատրաստվում դատական գործ հարուցել, այնուամենայնիվ, բայց Life.panorama.am-ին պատմեց մայրիկի բուժման ողջ գործընթացի մասին եւ տրամադրեց վերջին շրջանի, այդ թվում եւ դիահերձումից հետո տրամադրված՝ մահվան պատճառ հանդիսացած ախտորոշման տվյալները:

«Մայրս ողնաշարի խնդիրենր ուներ եւ տարվա մեջ երկու անգամ անցնում էր որոշակի բուժման՝ վերականգնողական կուրս, որից հետո իրեն լավ էր զգում: Անցած տարի էլ ամռան սկզբին հերթական ցավերի պատճառով մեր ծանոթներից մեկի խորհրդով գնաց Ֆիզոթերապիայի ինստիտուտ, որտեղ 12 պրոցեդուրա անցնելուց հետո շատ թուլացավ, քանի որ հետո պարզվեց, որ նրան հակացուցված էր նման թերապիաների գնալ նախ նրա համար, որ ողնաշարի բուժման համար այդպիսի թերապիաներ չեն արվում, դա հոդային ցավերի ժամանակ պետք է արվի, որը տվյալ կենտրոնի բժիշիկները հաշվի չեն առել, ու նաեւ այդ թերապիաների պատճառով մայրիկիս ստամոքսում խոց առաջացավ եւ ավելի գրգռեց արդեն ստամոքսում գոյություն ունեցող քաղցկեղածին գոյացությունը, բայց պետք է նշեմ, որ մայրս 3 քիմիոթերապիա անցավ, ինչից հետո, բժիշկների խոսքով, հրաշքով բավականին կազդուրվեց, հետագայում անհրաժեշտ էր, որպեսզի որոշ վերականգնողական աշխատանքներից հետո նրան վիրահատեին եւ հեռացնեին այդ գոյացությունը: Հետո Հրանտ Կարապետյանի խորհրդով մայրս «Հոսպիս» կենտրոնո գնաց և վերականգնեց իր ուժերը, ինչի համար անցյալ տարի ես անձամբ եմ շնորհակալություն հայտնել տվյալ կենտրոնի բժիշկ Հրանտ Կարապետյանին: Իսկ ահա այս տարի չգիտեմ ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով Հրանտ Կարապետյանը հետեւողականություն չցուցաբերեց մայրիկիս նկատմամբ, ինչի արդյունքում խեղճ մայրս արյունահոսությունից մահացավ»- պատմեց երգչուհին ու հավելեց.

«Ես սեպտեմբերի կեսերին պետք է գնայի ՌԴ հյուրախաղերի, ինչից առաջ մայիկիս անձամբ եմ տարել հետազոտությունների, որոնց պատասխանները մաքուր են եղել, այիսնքն՝ կյանքին սպառնացող ոչ մի վտանգ չի եղել, սակայն իմ գնալուց հետո կրկին մայրիկիս մոտ սկսվել են ողնաշարի ցավերը: Բնականաբար, ես հեռվից էլ կառավարում էի իրավիճակը, ընկերուհիս մայրիկիս անմիջապես տարել է «Հոսպիս» կենտրոն, որպեսզի ողնաշարի ցավերը կանխվի եւ ուժերը վերականգնի, որտեղ մայրս արյուն է փսխել, սակայն Հրանտ Կարապետյանը ոչ մի բան չի ձեռնարկել՝ մտածելով, թե իր ստամոքսի նախկին խնդիրն է գլուխ բարձրացրել, բայց ինչպես կարելի է ուղղակի գուշակություն անել եւ օգնություն ցույց չտալ իրենց կարիքը ունեցող կնոջը, ես զարմանում եմ… Այդ ընթացքում ես «Skype»-ով անընդհատ կապ էի հաստատում ընկերուհուս հետ, ընկերուհիս ասում էր, որ ոչ մի կոնկրետ օգնություն չի ցուցաբերվում, ավելին, Հրանտ Կարապետյանն ասել էր, թե շատ վատ է վիճակը, բայց նույն այդ ժամանակ ես խոսեցի մայրիկիս հետ, նա էլ ինձ ասաց, որ թույլ չէ, որ իրեն լավ է զգում, ավելին, մայրս իր ոտքով է գնացել հիվանդանոց եւ այդ ժամանակ իր ոտքով էլ գնացել է բոլոր հետազոտություններին, այսինքն՝ դա նշանակում է, որ չէր կարող մահամերձ կինը ոտքի վրա լիներ, դե իսկ Հրանտ Կարապետյանն էլ պնդում էր, թե մայրս մահամերձ է, ընդ որում Հրանտ Կարապետյանը, առանց անալիզներ վերցնելու, ձեռքով շոշափելով ասաց, թե  զգացել է, որ մորս լյարդը քայքայված է ու մետաստազ կա, կերակրափողը և ներքին օրգանները քայքայված են: Արդյունքում դեռ ՌԴ-ից ես կապ հաստատեցի Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի հետ, ով ուղղակի զարմացավ, երբ լսեց, որ այս դարում ձեռքով են ստուգումներ անցկացնում, նա ասաց, որ ուղղակի անհրաժեշտ է կանգնեցնել արյունահոսությունը, նաեւ պարտադրեց անցկացնել սոնոգրաֆիա: Արդյունքում մայրս իր ոտքով գնացել է սոնոգրաֆիայի, որի պատասխանները ամբողջովին անվտանգ են եղել, նա կրկին իր ոտքով գնում  եւ ենթարկվում է համակարգչային տոմոգրաֆիայի, որի բժիշկը եւս փաստում է, թե ոչ մի վտանգավոր բան չկա եւ հարկավոր է ուղղակի կանգնացնել արյունահոսությունը: Այնուհետեւ մայրս կրկին գնում է «Հոսպիս» կենտրոն, որտեղ այդ գիշեր ասում են, թե նա մահամերձ է, որից հետո էլ նրան տեղափոխում են «Միքայելյան» վիրաբուժական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք… Ինչեւէ, ես արագ վերադարձա Հայաստան, մենք նրան տարանք այլ հետազոտություններ իրականացնելու, որի արդյունքում պարզվեց, որ նրա մոտ կյանքին սպառնացող խնդիր չկա, լյարդը փոքր-ինչ ճարպակալել էր ընդամենը, ուղղակի արյունահոսությունը կանգնեցնել էր պետք: Սկզբում վիճակը դեպի լավն էր գնում, բայց հետո, այստեղ բժիշկները պնդեցին, որ գաստրոսկոպիա է անհրաժեշտ անել, և շատ պնդելուց հետո, առանց որևիցե թղթաբանության, գաստրոսկոպիա արեցին, ինչին դեմ եմ եղել՝ համոզված լինելով, որ մայրս դրան չի դիմանա, բայց նրանք ինձ չլսեցին: Ընդ որում, գաստրոսկոպիայի ընթացքում ես անգամ այնտեղ չեմ եղել, իսկ երբ վերադարձա, ինձ բժիշկները փորձեցին հանգստացնել՝ ասելով, թե ամեն բան նորմալ է անցել, բայց ես տեսա, որ նրանց մեջ ներքին խառնաշփոթ կա՝ հավանաբար նրանք արդեն հասկացել էին, թե ինչ են արել. Ավելի ուշ ներքին տվյալներով իմացանք, որ գաստրոսկոպիայի ընթացքում ծակել, վնասել են նրա արյունատար անոթը, որի պատճառով երկու օրվա ընացքում մայրս մահացավ: Արդյունքում մայրս արյունահոսությունից մահացավ, թողեցին, որ արնաքամ լինի, դա վկայեց նաեւ դիահերձման ախտորոշումը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes