Ադրբեջանում 2018-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կենցաղային խնդիրների պատճառով ինքնասպան է եղել 112 կին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում այս տարվա հունվարից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ավելի քան 110 կանայք ինքնասպանություն են գործել կենցաղային խնդիրների հողի վրա, այս մասին տեղեկացնում է երկրի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության հարցերով գլխավոր վարչության համապատասխան բաժնից:
Ինչպես գրում է ադրբեջանական minval.az-ը, 9 ամիսների ընթացքում Ադրբեջանում գրանցվել է մարդուն ինքնասպանության հասցնելու 135 դեպք, 112 կին իրենց կյանքին վերջ են տվել կենցաղային խնդիրների պատճառով, նրանց թվում են 11 անչափահաս աղջիկներ:
Ընդհանուր առմամբ՝ վերոնշյալ 9 ամիսների ընթացքում հարևան Ադրբեջանում գրանցվել է կենցաղային բռնության հետ առնչվող 678 հանցագործություն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch ...



