Yerevan, 21.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռոսգոսստրախ Արմենիան հատել է միլիոնի սահմանագիծը

ECONOMICS

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում կնքել է ավելի քան 1,000,000 ԱՊՊԱ պայմանագիր: Դա վկայում է քաղաքացիների վստահության բարձր մակարդակի մասին, որը պահպանվում է պարտադիր ապահովագրության մասին օրենքի գործողության բոլոր հինգ տարվա ընթացքում:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում հրապարակված տվյալների համաձայն ԱՊՊԱ-ի մասին օրենքի ուժի մեջ մտնելու առաջին իսկ օրվանից ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հանդիսանում է ԱՊՊԱ շուկայի առաջատար ոչ միայն կնքված ԱՊՊԱ պայմանագրերի քանակով, այլ նաև վճարված ապահովագրական հատուցումներով. ընդ որում, ինչպես վճարված հատուցումների քանակով, այնպես էլ հատուցման միջին գումարի չափով:

Ինչպես ցույց են տալիս ավտոսեփականատերերի շրջանակում պարբերաբար անցկացվող հարցումները, հենց այդ ցուցանիշներն են ամենակարևորը նրանց համար: Կարևորությամբ որպես երկրորդ ցուցանիշ վարորդները նշում են ընկերության աշխատանքի օպերատիվությունը:

Շնորհիվ կուտակած փորձի, աշխատակիցների մասնագիտացվածության և ընկերության բիզնես-պրոցեսների օպտիմալացման ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հատուցումները վճարում է նվազագույն ժամկետում. բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում օրենքով նախատեսված 14-21 օրվա փոխարեն վնասի հատուցումն իրականացվում է 3-5 օրվա ընթացքում:

Գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյան. «Միլիոն ԱՊՊԱ պայմանագիր՝ դա լուրջ թիվ է, և այն փաստը, որ մենք առաջինն ենք դրան հասել, պատահականություն չէ, այլ բոլոր աշխատակիցների համառ աշխատանքի կանոնավոր արդյունք: Այդ ցուցանիշը վկայում է հաճախորդների վստահության բարձր մակարդակի մասին, ինչի համար շնորհակալ ենք վերջիններիս: Սակայն մեզ համար դա նաև մեծ պատասխանատվություն է, ինչպես և հսկայական փորձ, որը հաշվի առնելով մենք անընդհատ բարելավում ենք մեր ծառայությունների որակը: Դա մեր ռազմավարությունն է, և հենց դրա շնորհիվ այսքան տարիներ շարունակ մեզ հաջողվում է սպասարկել շուկայի ամենամեծ մասնաբաժինը»:

ԱՊՊԱ-ի մասին օրենքի ուժի մեջ մտնելու պահից անցած 5 տարվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության աշխատակիցները սպասարկել են 106,000 վթար, հատուցում է ստացել ավելի քան 71,000 մարդ: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ներկայացվել է 479 բողոք, ինչը կազմում է բոլոր հատուցումների ընդամենը 0,67%:

Տեղեկանք. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» ՀՀ, 0001 Հյուսիսային պողոտա 1, Հեռախոս` (010) 59-10-10 իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ: Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 47 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13 գրասենյակ Երևանում, և 34՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից:

Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data