Հայաստանում նման դեղ գրանցված չէ և չի կարող ներկրվել. նախարարը՝ դեղի շուրջ աղմուկի մասին
SOCIETYՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվող տեսանյութն այն մասին, որ Պարացետամոլ դեղի մի տեսակ է, որը 5 օր խմելուց հետո կաթվածահար են լինում:
Թորոսյանը գրել է.
«Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։
Տեղեկացնեմ, որ.
- Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։
- Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու և միայն 5-րդ օրը մահանալու հանգամանքը։
- Նման տեսահոլովակների տարածումը ունի ընդամենը մեկ նպատակ՝ տարածող էջի համար հանրաճանաչություն և լայքեր ապահովել։
- Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ։
- Եվ վերջապես, տարածե՛ք, թող բոլորն իմանան», նշել է նախարարի պաշտոնակատարը:



