Շնորհակալություն նախագահին. Թրամփը նավթի համաշխարհային գների նվազումն իր ձեռքբերումն է համարում
SOCIETYԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գների նվազումն իր ձեռքբերումն է համարում: Ինչպես հայտնում է Коммерсанть-ը, ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև Նահանգներում գնաճի մակարդակի նվազումը:
«Հիանալի է, որ նավթի գները նվազում են (շնորհակալություն նախագահին -Թ)»,- իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի նախագահը: Վերջինս հավելել է, որ հոյակապ տնտեսական լուր է նաև հարկերի կրճատումը շնորհիվ 2017-ին իր իսկ իրականացրած հարկային բարեփոխումների:
Նշենք, որ նոյեմբերի 23-ին Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթի գինը 2017-ի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է 59 դոլարից: Ընկերության հունվարյան ֆյուչերսների արժեքը կազմել է 58,99 դոլար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



