Հունաստանում կնոջը դպրոցի վկայականը կեղծելու համար 10 տարվա ազատազրկման են դատապարտել
INTERNATIONAL NEWSՀունաստանի Գերագույն դատարանը կքննի առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն կնոջը 10 տարվա ազատազրկման են դատապարտել դպրոցում իր ուսման մասին տեղեկությունը չափազանցնելու համար:
53-ամյա կինը, որը 15 տարվա ընթացքում մանկապարտեզում հավաքարար է աշխատել, պարզվել է, որ վկայականը կեղծել է, որպեսզի ցույց տա, որ նա ավարտել է տարրական դպրոցի 6, այլ ոչ թե 5 տարին:
Տարածաշրջանային դատարանը նրան 10 տարվա ազատազրկման է դատապարտել հասարակությանը խաբելու մեղադրանքով, գրում է ВВС-ն:
Այս գործը Հունաստանում սկանդալ է առաջացրել: Հաջորդ շաբաթ Գերագույն դատարանի ավագ դատախազը պետք է ուսումնասիրի առաջին ատյանի դատարանի իրավական փաստարկները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



