Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը. կան տասնյակ զոհեր
SOCIETYՀնդկաստանի հարավային Կարնաթակա նահանգում ավտոբուսն ընկել է ջրանցքը, ինչի հետևանքով՝ 30 մարդ զոհվել է:
Ինչպես հաղորդում է ndtv.com-ը, միջադեպը պատահել է Բանգալոր քաղաքից 105 կմ հեռավորությամբ ընկած հատվածում: Ավտոբուսն ընկել է ջրանցքը, որի կողքով անցնում է երթևեկելի ճանապարհը, և կողաշրջվելով սուզվել է: Ավտոբուսի դռները արգելափակվել են, ինչի պատճառով էլ քչերին է հաջողվել դուրս գալ: Միայն 4 մարդ է փրկվել:
Կատարվածի ականատեսների խոսքով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը: Զոհերի թվում հինգ երեխա կա:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



