Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են Լուսնի ուղեծրում համատեղ աշխատանքի նախապատրաստումը
INTERNATIONAL NEWSՌուսական «Ռոսկոսմոս» պետական ընկերությունը և ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) սկսել են նախապատրաստել Լուսնի ուղեծրում էքստրեմալ պայմաններում աշխատող անձնակազմերը:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին շաբաթ հայտարարել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպմանը:
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ ռուսական ընկերությունը ՆԱՍԱ-ի հետ համատեղ արդեն սկսել է համապատասխան կերպով փոփոխել Միջազգային տիեզերակայանում իրանակացվելիք փորձարկումների ծրագրերը:
Ինչպես Ռոգոզինը նշել է, այժմ բոլոր փորձարկումներն ուղղվում են այնպիսի տեխնոլոգիաներ ստեղծելուն, որոնք թույլ կտան մարդկանց աշխատել առավել հարմարավետ պայմաններում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



