Պորոշենկոն տեղեկացրել է, որ Լատվիայի նախագահի հետ այցելելու է Դոնբաս
INTERNATIONAL NEWSԼատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսն Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցի շրջանակում նախատեսում է այցելել Դոնբաս: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նա հրաժարվել նշել այն վայրերը, որոնք նախատեսում է այցելել Վեյոնիսը՝ ընդգծելով, որ նա կլինի բախումների գծի շրջակայքում:
«Վաղը կայցելեմ տարածաշրջաններ, որոնք տուժել են Ուկրաինայի արևելքում: Ինձ համար դժվար է գիտակցել և պատկերացնել, որ Եվրոպայում կան տարածքներ, որոնք տուժել են նման հակամարտություններից»,- ասել է Վեյոնիսը:
Նա նաև հավելել է, որ նախատեսում է այցելել Ուկրաինայի արևելք նոյեմբերի 25-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



