Մերկելն առաջին անգամ նշել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ժամկետները
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջերս Կիև կատարած այցի ընթացքում առաջին անգամ նշել է Եվրոպական միությանն Ուկրաինայի ադամակցության համար անհրաժեշտ ժամանակահատվածը՝ 5-8 տարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Прямой հեռուստաընկերության ուղիղ եթերում այդ մասին հայտարարել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր Իգոր Կոնոնենկոն:
«Ի՞նչն է ինձ մղում լավատեսության, այն, որ տիկին Մերկելը Կիև այցի ընթացքում, իսկ Մերկելի մակարդակը որպես եվրոպացի քաղաքական գործչի հայտնի է բոլորին, առաջին անգամ նշել է մոտավոր ժամկետ, հնչել է 5-8 տարի, որը պետք է անցնի մեր երկիրը, որպեսզի դառնա ԵՄ լիիրավ անդամ: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ դա առաջին ագամ հնչել է նման մակարդակի քաղաքական գործչի կողմից»,- ասել է Կոնոնենկոն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



