Նիկոլ Փաշինյանը բանկերի ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
SOCIETYՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման, բանկային համակարգի զարգացման շուրջ:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



