Սլավոնական համալսարանն ու ԵՊՀ-ն լրագրության դասավանդման ավանդական մոտեցումները փոխներհյուսում են ժամանակակից միտումներին
SOCIETYՀայ-Սլանովական համալսարանը լրագրության դասավանդման ծրագրում, հաշվի առնելով առկա մարտահրավերները, մի շարք նորարություններ է կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում Հայ-ռուսական համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը Սլավոնական համալսարանում լրագրության դասավանդման իրենց մեթոդը հեղափոխական համարեց:
«Մենք հիմա ավելի շատ նեղ մասնագետների հետ ենք համագործակցում: Լսարան մտնում է ոչ թե բազային կրթություն ստացած մասնագետ, այլ ոլորտային: Մենք հրաժարվել ենք հին և ոչ պետքական դասագրերից, որոնք ետ են մնում ժամանակակից մեդիայից»,- ասաց Ալեքյանը՝ հավելելով, որ իրենց մոտեցումն ավելի շատ փորձի փոխանակումն է: «Մենք համաործակցում ենք տարբեր լրատվականների հետ: Այս պարագայում լրիվ այլ կադրեր ենք ստանում, ովքեր կարող են լուսաբանել ամենատարբեր ոլորտներ»,- ընդգծեց նա:
Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանն էլ նշեց, որ ԵՊՀ-ում ավանդականը փոխներհյուսված է ժամանակակից միտումներին: «Մենք հիմնականում ուշադրություն ենք դարձնում գործնականի վրա»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ մեդիագրագիտությունը պետք է դպրոցից գա:



