Իրանից 50 մլրդ դոլար կպահանջվի ավիաինդուստրիայի զարգացման եւ 500 ինքնաթիռ գնելու համար
INTERNATIONAL NEWSԻրանը 50 մլրդ դոլարի կարիք ունի ավիացիոն արդյունաբերության զարգացման եւ 500 մարդատար ինքնաթիռ գնելու համար: Այդ մասին, հայտարարել Է երկրի բնակարանային շինարարության եւ քաղաքների զարգացման նախարար Աբաս Աքհունդին:
«Ներկայում մենք 250 ինքնաթիռ ունենք: Դրանցից միայն 150-ն Է գործում, իսկ 100-ն անաշխատ վիճակում են»,- ասել Է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում: Աքհունդիի խոսքով՝ Իրանի օդային նավատորմը միջին հեռվության 400 ինքնաթիռի եւ փոքր հեռվության 100 ինքնաթիռի պակաս ունի:
Նախարարը նաեւ նշել Է, որ երկրի օդանավակայանները վերակառուցման կարիք ունեն: Տեղական ավիահանգույցների տարեկան ուղեւորահոսքը գերազանցում Է 50 միլիոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



