Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ռումինիայի նախագահն ուղերձ է հղել Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու 100- ամյակի առթիվ

INTERNATIONAL NEWS

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ուղերձ է հղել Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնադրման հարյուրամյակի առթիվ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ռումինիայի նախագահի ուղերձը Բուխարեստի Մայր տաճարի 100-ամյակին նվիրված պատարագի ընթացքում ընթերցել է նախագահÕ « մշակույթի եւ կրոնից հարցերով խորհրդական Սերջիու Նիստորը: Ուղերձը հրապարակվել է Ռումինիայի նախագահության պաշտոնական կայքէջում եւ ռումինական մամուլում: Ուղերձում ասվում է.

«Ինձ համար ուրախություն եւ պատիվ է ջերմ ողջույններ հղել Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ տաճարի հիմնադրման հարյուրամյակի կապակցությամբ: Մենք նշում ենք ոչ միայն մայրաքաղաքի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկի հիմնաքարի տեղադրման հարյուրամյակը, այլ նաեւ Ռումինիայում հայ համայնքի շարունակականությունը, որի ծանր անցյալը դարեր շարունակ միահյուսված է եղել ռումին ժողովրդի անցյալին, եւ որի հետ մեզ կապում են քրիստոնեական հազարամյա ավանդույթները:

Այսօրվա տոնակատարությունը մեզ առաջին հերթին հիշեցնում է այդ վայրի խորհրդանշականության մասին: Հայկական եկեղեցին, որի շուրջն են հավաքված այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են մշակույթի տունը, դպրոցն ու գրադարանը, զորավար Անդրանիկի հուշարձանը, Շահինի աղբյուրը եւ խաչքարը, վառ է պահում ձեր համայնքի ոգին եւ ինքնությունը, ոգեկոչում մայր հայրենիք Հայաստանի հետ խոր հոգեւոր կապը: Եկեղեցին հառնեց հայ ժողովրդի մեծ ողբերգության տարում, ինչը մղում է մեզ հիշել մարդկության ողբերգությունները եւ խորհել քաղաքական դասի պատասխանատվ ության մասին: 1915 թվականի ճակատագրական այդ դառը պահին Ռումինիան դարձավ կացարան եւ ապաստան, որտեղ Հայոց առաջնորդանիստ տաճարը հառնեց որպես համայնքի խորհրդանիշ, հավատքի ուժ  եւ ճակատագրի արտահայտություն: Սուրբ Միքայել եւ Գաբրիել  Հրեշտակապետաց նվիրված այդ գեղեցիկ եկեղեցին հայերի խորհրդանիշն է, ինչպես նաեւ վկայությունը նրանց հավատքի, որը հնարավոր դարձրեց անցնել ծանր անցյալի միջով, մարդկային վիթխարի ողբերգություններով, բռնատիրությամբ, էթնիկ ու կրոնական անհանդուրժողականությամբ դրոշմված դարի միջով:

Ռումին պետության անունից ուզում եմ հպարտությամբ նշել այն փաստը, որ այդ ողբերգական հանգամանքներում հայերը Ռումինիայում գտան ապաստան, հասարակ մարդկանց հյուրընկալություն: Ավելին, այնպիսի մեծ քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Իոն Բրըտիանուն, Կոնստանտին Արջետոյանուն, Տակե Իոնեսկուն, Նիկոլաե Յորգան սատար կանգնեցին հայ համայնքին եւ նրանց իրավունքներին միջազգային մակարդակով: Իրենց հերթին հայերը հարգեցին այս երկիրը` ինտեգրվելով եւ հարստացնելով մեր մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:

Հաջողությունների հասնելով տարբեր ոլորտներում` բժշկությունից առեւտուր, իրավունք եւ տնտեսություն, պատմաբաններ, ճարտարապետներ, գրականագետներ, աստվածաբաններ, փիլիսոփաներ, արվեստագետներ, հայկական էլիտայի համաստեղությունը ներդրում ունեցավ ժամանակակից Ռումինիայի զարգացման մեջ: Թանգարանները եւ արվեստի արժեքավոր հավաքածուները, փողոցները, որոնցում գտնվում էին հին հայկական արհեստանոցները, ճարտարապետության վեհ հուշարձանները բազմաթիվ բնակավայրերում դրել են իրենց ինքնության կնիքը: Դա գեղեցիկ օրինակ է մի հասարակության, ո րը ցույց է տալիս, թե կարող է զարգանալ եւ բարգավաճել այն ժամանակ, երբ հաջողությամբ ինտեգրում է իր մշակույթների բազմազանությունը: Կարող ենք սովորել ամեն համայնքից առանձին, հնարավորություն ունենք երկխոսություն ծավալել յուրաքանչյուր էթնոսի եւ մշակույթի հետ, որպեսզի միասին ձեւավորենք բաց եւ հանդուրժող ազգ` միացյալ Եվրոպայի մոդելին համապատասխան:

Ցանկանում եմ հայ համայնքին, որ առավել աճի` զարգացնելով իր ավանդույթներն ու արժեքները: Հուսով եմ` հայազգի երիտասարդները գնահատում են նախնիներից իրենց փոխանցված ժառանգությունը եւ միեւնույն ժամանակ գտնում են լավագույն ճանապարհները աջակցելու ժամանակակից Ռումինիայի նախագծին, որը մենք միասին պետք է կառուցենք:

Շնորհավորում եմ Ռումինիայի հայ համայնքին»:

Ընթացիկ տարում սա նախագահ Կլաուս Յոհաննիսի երրորդ ուղերձն է հայերին: Առաջինն արվել է ապրիլի 24-ին, երկրորդը` սեպտեմբերի 30-ին Ռումինիայի Հայոց միության 25-ամյակի առիթով:

Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնադրման 100-ամյակի առիթով ուղերձներ են հղել նաեւ ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն, Կրոնից գործերով պետքարտուղար Վիկտոր Օպասկին եւ Դանիել պատրարքը:

 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK