Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Մենք պետք է բարձրացնենք քաղաքական կյանքում կանանց մասնակցության մակարդակը. Զոհրաբ Մնացականյան

POLITICS

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի»՝ «Կանայք անվտանգություն և ժողովրդավարացում բազմակողմության համատեքստում» խորագրով լիագումար նիստի ընթացքում: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից «Արմենպրես»-ին տրամադրել են ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի ամբողջական ելույթը, որը ներկայացնում ենք ստորև. 

«Պարո’ն նախագահ, շնորհակալություն բոլորին այսպիսի հետաքրքրություն դրսևորելու և Եվրոպայի տարբեր անկյուններից այստեղ գալու համար՝ մտքեր փոխանակելու, թե ինչ տեսլական ունենք ժողովրդավարության ապագայի վերաբերյալ, քանի որ դա հիմք է, թե ինչպես և ինչ մոդելով ենք ցանկանում կառուցել մեր երկրները։ Իրապես, ոգևորիչ է այստեղ ավելի շատ մարդ տեսնել, քան, ինչպես հաճախ է պատահում, խորհրդարանական վեհաժողովների նստաշրջանների ժամանակ։ Թեման բազմակողմ համագործակցությունն է և կանայք, ովքեր բազմակողմ համագործակցության և անվտանգության օրակարգի շահառուներն են։

Գիտեք, կարծում եմ կան մի քանի տարեթվեր, որոնք մենք կցականայի նշել, տարեդարձներ, որոնք օգտակար կլիեին պարզելու, թե որքանով ենք մենք սովորում պատմության դասերը: 2015թ.-ին ՄԱԿ-ը նշեց իր 70-րդ տարեդարձը, մի քանի շաբաթ առաջ Եվրոապան նշում էր Հրադադարի օրը, շուտով մենք կնշենք Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակը, այս տարի մենք նշում ենք Մարդու իրավունքերի համընդհանուր հռչակագրի 70-ամյակը, և, ամենակարևորը, հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ գտնվում, հաջորդ տարի նշվելու է այս Կազմակերպության 70-ամյակը: Կարծում եմ, որ բոլոր այս տարեդարձները մեզ հիշեցնում են բազմակողմ համագործակցության ուժի, միասնական սպառնալիքներին և մարտահրաերներին դիմագրավելու՝ երկրների միասնականության ուժի մասին: Եվ կարծում եմ Առաջին և երկրորդ աշխարհամնարտերի 100-րդ և 75-րդ տարեդարձները հենց այն տարեթվերն են, որոնք մեզ մտորելու տեղիք են տալիս բազմակողմ համագործակցության այլընտրանքների մասին, և այդ այլընտրանքը եղել է աղետը: Այս մայրցամաքը քաջածանոթ է դրան՝ աղետի ամբողջ չափով ու խորությամբ:

Սակայն այդ հիշարժան տարեթվերը տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ բազմաթիվ ուղղություններով առկա է հետընթաց. Հետընթաց բազմակողմ համագործակցության, հետընթաց ժողովրդավարության, հետընթաց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բնագավառներում: Աշխարհի տարբեր մասերում, և Եվրոպան այս առումով բացառություն չէ, ականատեսն ենք պոպուլիզմի և ազգայնականության աճի, և, կրկին մեզ համար հարցը մնում է, թե որքանով ենք մենք սովորում պատմությունից: Կարծում եմ, երբ մենք խոսում ենք այս հարցերի մասին, մեր քննարկումների հիմքում ընկած են անվտանգության խնդիրներն ու անվտանգության հասկացությունը, անվտանգությունն իր ամբողջականության մեջ: Անվտանգություն, որը վերաբերում է պաշտպանական անվտանգության և բոլոր երկրների զարգացման համար անվտանգությանը: Եվ ըստ իս, այս ամենի հիմքում ընկած է մարդը: Եվ ՄԱԿ կանոնադրությունը գրված է մեր՝ ժողովրդի անունից և վերահաստատում է մարդու իրավունքների, մարդու արժանապատվության և արժանիքների նկատմամբ հավատը: Կարծում եմ սա է այն ճարտարապետության հիմքը, որի վրա մենք կառուցել ենք գլոբալ անվտանգությունը: Այսպիսով մարդ արարածն է մեր քննարկումների կենտրոնում:

Բազմակողմ համագործակցությունն այն կարողությունն է, որը քննության է առնում մեր պատրաստակամությունը և ցանկությունը միասնաբար արձագանքելու մեր հասարակությունների և երկրների առջև ծառացած խնդիրներին և ճգնաժամերին:

Վերջիվերջո կան լավ օրինակներ: Պետք չէ ամեն ինչ թերագնահատել: Ես չեմ ցանկանում ամեն ինչ դժգույն երանգներով ներկայացնող մարդու տպավորություն թողնել: Հղում կատարվեց «Օրակարգ 2030»-ին, որը ամենավերջին ապացույցն է, թե ինչպես միջազգային հանրությունը կարողացավ համախմբվել և արձագանքել զարգացման գլոբալ խնդիրներին: Այլ օրինակներ էլ կան, ինչպես ասենք կլիմայական փոփոխությունները: Կրկին, սա կարողությունների հարց է, քանզի չկա մի պետություն, որն ի վաճակի կլինի միայնակ արձագանքել այս խնդիրներին: Գլոբալացված աշխարհի հիմնախնդիրների մեծ մասը չենք կարող միայնակ լուծել, ուստի մեր ինքնիշխանության մի մասն ուղղում ենք այս հավաքական ջանքին՝ հանուն մեր սեփական շահի որպես ինքնիշխան պետություն և երկիր, ի շահ մեր ժողովրդի: Հենց սա է բազմակողմ համագործակցության արժեքը:

Եվ մենք գտնվում ենք մի մայրցամաքում, որը, միգուցե, ամենաշատն է հմտացած բազմակողմ համագործակցության ճարտարապետության մեջ։ Եվրոպայում առկա են տարածաշրջանային և ենթատարածաշրջանային տարաբնույթ կազմակերպություններ, որոնք ազգերին համախմբում են միասին աշխատելու համար, ինչն աննախադեպ է։ Այս Կազմակերպությունում ունենք մի կառույց՝ վերազգային դատարան՝ Եվրոպական դատարանը, որն առկա չէ որևէ այլ տեղ: Սա մի կազմակերպություն է, որը ստեղծվել է 70 տարի առաջ՝ տարածաշրջանային այս կառույցի բազմակողմ համագործակցության հիմքում դնելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Մենք Եվրոպայի խորհրդի հարաբերականորեն երիտասարդ անդամներից ենք։

Մենք բազմակողմ համագործակցության շահառուներից մեկն ենք, քանի որ անկախության վերականգնումից հետո ընտրել ենք մի մոդել, որն իր մեջ ներառում է եվրոպական արժեքները և սկզբունքները, պետականաշինության, պետության և պետական մարմինների ստեղծման ճարտարապետության Եվրոպայում ընդունված գծերը: Մեր ճանապարհը երբեմն անհարթ է եղել. մենք այս ինստիտուտները ստեղծելու և առաջ շարժվելու ճանապարհին բախվել ենք բազմաթիվ ճգնաժամային իրավիճակների, սակայն բազմակողմ համագործակցության, այս Կազմակերպությունում հավաքական աշխատանքի միջոցով է, որ մեր ազգային կարողությունները հասել են այն մակարդակի, որի պայմանններում այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին հնարավոր դարձավ Թավշյա հեղափոխությունը: Այն տեղի չունեցավ պարզապես ոչնչից, այլ իրականացվեց, որովհետև պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները և մեր հավաքական կյանքի բոլոր բաղադրիչներն իրենց ամբողջականության մեջ հասել էին մի մակարդակի, երբ հնարավոր եղավ հաղթահարել ցնցումը, և բողոքն ուղղել մի ուղղությամբ, որով մեր երկիրը հայտնվեց առավել ամուր հիմքերի վրա:

Եվրոպայի խորհուրդը շատ կարևոր դերակատարություն է ունեցել այդ առումով։ Քանի որ Եվրոպայի խորհրդի միջոցով, Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության,  համախմբված ջանքերի գործադրման արդյունքում հնարավոր եղավ մեր երկիր բերել փորձն ու գիտելիքները և մեր երկրում ներդնել այն, ինչ կոչում ենք եվրոպական արժեքներ։ Սա բազմակողմ համագործակցության դրական կողմն արտահայտող օրինակ է։ Մեր երկրում հաճախ ենք ասում, որ Հայաստանի դեպքում ժողովրդավարությունը զուտ քաղաքական մոդելի ընտրություն չէ, դա անվտանգության հարց է, և ես ինքս հավատում եմ դրան։ Ես կարծում եմ, որ այս մայրցամաքն ի ցույց է դրել ժողովրդավարության ուժը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը՝ որպես հուսալի անվտանգության հիմք։ Այս ամենը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից, սակայն ես կցանկանայի բուն հարցին անդրադառնալ։ Կանայք և երիտասարդությունն անվտանգության կառուցման շահառուներն են, ինչպես նաև պետական մարմինների կառուցման շահառուներն են՝ մասնակցելով ազգային կյանքին, մասնակցելով այնպիսի գործընթացներին, որոնց մեջ հասարակությունը ներդաշնակություն է գտնում։ Ես ձեզ մի օրինակ բերեմ։ Երբ Հայաստանի վարչապետը քայլերթ էր իրականացնում՝ բարձրացնելով իր բողոքի ձայնը, երբ նա դիմում էր Հայաստանի փողոցներում հավաքված մարդկանց, մի պահ անդրադարձավ իր շուրջ հավաքվածներին. ՙերբ ես տեսա այդքան շատ կանանց, այքան շատ երիտասարդ կանանց, այդքան շատ մանկասայլակներով կանանց և իրենց երեխաներին, ես գիտեի, որ այս ամենն իրականություն կդառնա՚։

Դա շատ կարևոր ուղերձ էր: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը զերծ չէ հակամարտություններից: Մենք գործ ունենք Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդրի հետ: Կանայք ունեն այն ուժը, որը թույլ է տալիս ռազմատենչությանը և ատելությանն այլընտրանքային ուղերձ հղել: Եվ մենք դա ընդունում ենք: Հայաստանում մի նախաձեռնություն կա, որի շրջանակներում ցանկանում ենք համախմբել բոլոր կողմերի կանանց՝ հղելու խաղաղության ուղերձը: Կարծիք կա, որ կանայք սոցիալապես ավելի պատասխանատու են և խաղաղության նկատմամբ նրանց զգայունության մակարդակը շատ ավելի բարձր է: Սակայն մենք դեռ չենք հասել այն հանգրվանի, որ կարող ենք արձանագրել այս կարողության արդյունավետ կիրառումը, և, իմ կարծիքով, սա հավաքական մարտահրավեր է: Կա ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևը, որը ես կարծում եմ շատ կարևոր փաստաթուղթ է և ամուր հիմք մեզ համար միասին աշխատելու, այդ բազմակողմ փաստաթուղթն ազգային մակարդակ բերելու և  ազգային նպատակներին ծառայեցնելու և օգուտ քաղելու համար:

Հայաստանում նույնպես որոշ ժամանակ պահանջվեց այդ հանգրվանին հասնելու համար։ Բայց ես իսկապես ուրախ եմ, որ մենք աշխատելու ենք պետական մակարդակում 1325-րդ բանաձևի իրականացման/իրագործման ուղղությամբ։

Պարոն նախագահ, նույն համատեքստում Դուք նշեցիք Կայուն զարգացման հինգերորդ նպատակի մասին։ Մենք տարբեր միջազգային ձևաչափեր ունենք կանանց օրակարգն առաջ մղելու համար, «Օրակարգ 2030»-ի շրջանակներում մենք մեր միասնական հանձնառությունն են արտահայտել դրա առնչությամբ, մենք ունենք տարբեր կառույցներ ՄԱԿ շրջանակներում, այս կառույցի շրջանակներում, տարբեր այլ կառույցներում՝  առաջ մղելու կանանց օրակարգը գլոբալ, միջազգային մակարդակով։ Սակայն սա շարունակական մարտահրավեր է, քանի որ ազգերի շրջանում կան տարամետ տվյալներ. կան երկրներ, որոնք տեսանելի առաջընթաց են գրանցել, կան տարբեր արդյունքներ գրանցած երկրներ։ Դա շարունակում է մարտահրավեր մնալ, քանի որ մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ պնդենք, թե ունենք մեր կյանքում, հանրային կյանքում ինչպես ազգային, այնպես էլ՝ միջազգային հարթակներում կնանաց մասնակցության բավարարող մակարդակ: Դա շարունակական մարտահրավեր է։

Օրինակ, Հայաստանում մենք սահմանադրորեն ամրագրել ենք խորհրդարանում կանանց առնվազն 25 տոկոս մասնակցության դրույթը: Մենք դեռ անելիք ունենք  այդ նպատակին հասնելու ուղղությամբ: Եվ դա այնքան էլ լավ չի: Մենք դեռ պետք է բարձրացնենք քաղաքական կյանքում կանանց մասնակցության մակարդակը: Եվ կարծում եմ, մենք բացառություն չենք: Ուստի սա արդի քննարկում է: Սա հնարավորություն է. ձեզանից շատերը երիտասարդներ են, ովքեր պատասխանատու են լինելու ապագայի, ժողովրդավարության ապագայի համար: Եվ սա բոլորիս համար շարունակական մարտահրավեր է: Եվ ես կոչ եմ անում միասնաբար զգայուն և վճռական լինելու այս օրակարգի նկատմամբ, որովետև, պնդում եմ, որ հանրային կյանքում, ազգային և գլոբալ մակարդակներով կանանց մասնակցությունն անվտանգության հարց է. անվտնագություն ինչպես ազգային, այնպես էլ՝ գլոբալ մակարդակով: Շնորհակալություն»։

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign