Պակիստանում ՉԺՀ-ի հյուպատոսարանի վրա գրոհի պատասխանատվությունն ստանձնել են անջատականները. Reuters
INTERNATIONAL NEWSՊակիստանի Կարաչի քաղաքում նոյեմբերի 23-ին Չինաստանի հյուպատոսարանի վրա կատարված հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Բելուջստանի ազատագրման բանակ» անջատողական խմբավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անջատականների ներկայացուցչին: «Բելուջստանի ազատագրման բանակը» գործում Է 2000 թվականից եւ իր նպատակն Է հռչակել Բելուջստանի անկախ պետության հիմնումը Հնդկական օվկիանոսի ափին համանուն մարզի սահմաններում, որը ներկայում բաժանված Է երեք պետությունների՝ Աֆղանստանի, Իրանի եւ Պակիստանի միջեւ:
Զինված անձինք, որոնք հարձակվել են ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսարանի վրա, դիվանագիտական ներկայացուցչությանը մոտեցել են ականապատված ավտոմեքենայով: Այդ մասին, ինչպես հայտնել Է Geo TV հեռուստաալիքը, հայտարարել Է Կարաչիի ոստիկանապետ Ամիր Շայխը:
«Այդ մարդիկ գլխավոր հյուպատոսարանի մոտ են եկել պայթանյութով հանդերձված մեքենայով»,-ասել Է նա: Հեռուստաալիքն իր կայքում հրապարակել Է երկու այրված ավտոմեքենաների լուսանկարներ, որոնք կայանված Էին գլխավոր հյուպատոսարանի արգելապատնեշի մոտ:
Չինաստանի գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակումը կատարվել Է նոյեմբերի 23-ի առավոտյան: Առկա տվյալներով՝ երեք կամ չորս մարդ փորձել են ներխուժել Չինաստանի հյուպատոսարան եւ կրակ են բացել այն բանից հետո, երբ պահապանները փորձել են նրանց կանգնեցնել: Հարձակվողները զինված են եղել նռնակներով ու հրազենով Տեղական ժամանակով ժամը 9:30-ին (Երեւանի ժամանակով 8:30-ին) նրանք կրակ են բացել հյուպատոսարանի անցակետում, իսկ այնուհետեւ նռնակ են պայթեցրել:
Հարձակման հետեւանքով Երկու ոստիկան Է զոհվել, եւս մեկը վերքեր Է ստացել: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել օրհասական վիճակում: Կարաչիի ոստիկանությունը ոչնչացրել Է ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսության վրա հարձակում կատարած անձանցից երեքին: Նրանց մարմիններին մահապարտի գոտիներ են հայտնաբերվել: Գլխավոր հյուպատոսության դիվանագետներն ու մյուս ախատակիցները չեն տուժել: Պակիստանի վարչապետ Իմրան Խանը վստահություն Է հայտնել, որ Կարաչիում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսարանի վրա կատարված հարձակումը չի իակողանա ազդել Չինաստանի հետ իր երկրի հարաբերությունների վրա:
«Նման միջադեպերը երբեք չեն կարողանա խարխլել Պակիստանի եւ ՉԺՀ-ի հարաբերությունները»,-ասված Է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը տարածել Է նրա դիվանատունը: Նշվում Է, որ գրոհը այն դավադրության բաղկացուցիչ մասն Էր, որը նպատակ Էր հետապնդում խախտել երկու երկրների տնտեսական ու ռազմական գործընկերությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



