Մոսկվայում ձերբակալել են տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող Հայաստանի 25-ամյա քաղաքացուն
INTERNATIONAL NEWSՄոսկվայում ձերբակալել են Հայաստանի 25-ամյա քաղաքացուն, որին կասկածում են տաքսու 55-ամյա վարորդի սպանության մեջ:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի՝ Տվերի մարզի վարչության տվյալներով՝ 2017 թվականի հուլիսին Հայաստանի 25-ամյա քաղաքացին, որը բնակվում է Մոսկվայում, գնացքով ժամանել է Տվերի մարզի Կոնակովսկի շրջան, որտեղ տաքսի է նստել:
Ուղևորության ժամանակ վարորդն ու ուղևորը վիճաբանել են, ինչի արդյունքում ուղևորն ատրճանակից կրակել է վարորդի գլխին:
Կատարվածից հետո երիտասարդը թաքնվել է հանցագործության վայրից: Վարորդի սպանությունը մեկ տարուց ավելի չէր բացահայտվել:
Ներկա պահին կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքի տակ առնելը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



