Սիրիական բանակը հետ է մղել գրոհայինների հարձակումը Համայում
INTERNATIONAL NEWSՍիրիացի զինվորականները հետ են մղել «Քաթայիբ ալ-Իզզա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումը Համա նահանգի հյուսիսային շրջանում՝ ապառազմականացված գոտու հարևանությամբ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրին, գրոհայինները մշտապես բանակի դիրքերը ներթափանցելու փորձեր են կատարում՝ ապառազմականացված գոտու ստեղծման մասին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը խափանելու նպատակով:
Աղբյուրի խոսքով՝ գրոհայինները փորձել են դեպի կառավարական բանակի դիրքեր հասնել՝ շարժվելով Թել-Սահր գյուղի կողմից:
Նշվում է, որ բանակի հակահարվածից ահաբեկիչները կորուստներ են կրել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch ...



