Ինքնասպան Է եղել բրիտանացի միլիարդատեր եւ կինոպրոդյուսեր Անգադ Փոլը
SOCIETYԲրիտանացի միլիարդատեր Անգադ Փոլն ինքնասպան Է եղել՝ Լոնդոնի կենտրոնում դուրս նետվելով ութերորդ հարկի պատուհանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:
Հրատարակությունը ճշտում Է, որ Փոլին այս քայլին դմելուն հարկադրել են իր ընկերության ֆինանսական դժվարությունները, որը սնանկացման պատճառով հանձնվել Է վարչական կառավարման:
Սքոթլանդ Յարդը հայտարարել Է, որ սպանության վարկածը չի քննարկում:
Անգադ Փոլը նաեւ կինոյի սիրահար ու գիտակ Էր. նա 12 ֆիլմերի պրոդյուսեր Էր, որոնց թվում են «Խաղաթղթեր, փող եւ երկու հրացան» եւ «Մեծ խաղագումար» կինոնկարները:
Փոլը կրտսեր որդին Էր Լորդերի պալատի պեր 84-ամյա Սվրաջ Փոլի, որը գործերը ժառանգին Էր հանձնել 1996 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



