Դատարանը մերժեց 50 օրվա ազատազրկման դատապարտված Բենդտների բողոքը
SPORTԴատարանը մերժել է նորվեգական «Ռուսենբորգի» ու Դանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտների բողոքարկումը 50 օրվա ազատազրկման վերաբերյալ, հաղորդում է AP News-ը:
Դատարանը դեռ չի որոշել, թե երբ է 30-ամյա ֆուտբոլիստը կատարելու պատիժը:
Ավելի վաղ Բենդտները 50 օրվա ազատազրկման էր դատապարտվել տաքսու վարորդի ծեծելու համար:
Միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 8-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Բենդտները կոտրել էր տաքսու վարորդի ծնոտը: Թեեւ միջադեպին ներկա եղած ֆուտբոլիստի ընկերուհին հայտարարել էր, որ դա եղել է ինքնապաշտպանություն: Այդ կապակցությամբ Dantaxi ընկերությունը դիմել էր ոստիկանություն եւ գործը հասել էր դատարան:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



