Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան ռեկորդ սահմանեցին
SPORTՆորվեգացի Մագնուս Կարլսենն ու ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան Լոնդոնում ընթացող շախմատի Աշխարհի չեմպիոնի համար պայքարում կրկին ոչ-ոքի են խաղացել: Շախմատիստների համար սա 9-րդ անընդմեջ պարտիան էր, որն ավարտվում է խաղաղ ելքով: Դիմակայության հաշիվն է` 4.5:4.5:
Կարլսենն ու Կարուանան աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում ոչ-ոքիների անընդմեջ քանակով ռեկորդի հեղինակ են դարձել:
Նախկին ռեկորդը գրանցվել էր Գարի Կասպարով-Վիշվանատան Անանդ մրցախաղի ժամանակ, երբ շախմատիստներն 8 անընդմեջ ոչ-ոքի խաղացին:
Շախմատային թագի համար պայքարում չեմպիոն Կարլսենն ու հավակնորդ Կարուանան դեռ պետք է անցկացնեն 3 պարտիա: Եթե դրանից հետո էլ ընդհանուր հաշիվը հավասար լինի, ապա շախմատիստները կանցկացնեն թայ-բրեյք:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



