Դավիթ Տոնոյանին Աֆղանստանում ընդունել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը (ֆոտո)
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին ընդունել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ռազմաբազայի հրամանատար գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը դիմավորեց Դավիթ Տոնոյանին, ուղեկցեց հրամանատարության Շտաբ, որտեղ ներկայացրեց հյուսիսային հրամանատարության կատարած ծառայության առանձնահատկությունները, խնդիրները, մարտական իրավիճակը տարածաշրջանում առհասարակ եւ բրիգադի հատվածում։
Նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը եւ հրամանատարությունը քննարկեցին քաղաքական եւ ռազմական հարցերի լայն շրջանակ»,-նշել է նա:



1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



