Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Բացառիկ պատմական փաստաթուղթ և հերոսական դրվագ՝ «ԱՍԱԼԱ»-ի կնքահայր Գուրգեն Յանիկյանի մասին

CULTURE

Առաջին անգամ, 43 տարի անց, հրատարակում ենք Գուրգեն Յանիկյանին ուղղված Լոս Անջելեսի թուրք հյուպատոսի պատասխան նամակի հայերեն տեքստը: Հիշեցնենք, որ 1972 թվականին Գուրգեն Յանիկյանը Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսարանի հետ կապ հաստատելու հատուկ նպատակով նամակով դիմել էր հյուպատոսարան՝ նշելով, որ մշակութային արժեքավոր նյութեր է պատրաստվում նվիրել կառավարությանը: Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսարանի պատասխան նամակի վերաբերյալ Գուրգեն Յանիկյանը իր «Նպատակ եւ ճշմարտություն» հուշագրությունների գրքում երկու հիշատակություն ունի: Դրանցից առաջինում Յանիկյանը գրում է. «Հեռախոսեցի Լոս Անջելես՝ տաճկական հյուպատոսարան, եւ հյուպատոսի օգնականին հայտնեցի իմ նոր հեռախոսի համարը: Շատ ուրախացավ հեռաձայնելուս համար ու հայտնեց, որ գլխավոր հյուպատոսը համամիտ է իր հետ եւ արդեն կարգադրել է, որ նամակ գրի Անկարա՝ արտաքին գործոց նախարարություն: Ես խնդրեցի գրել այդ նամակը, որ գիտենամ անելիքս: Հայտնելով, որ հարցը միայն ժամանակի հետ է կապված, որ Անկարայից կգա դրական պատասխան, նա շնորհավորեց ինձ շքանշանները ստանալուս համար: Պատրվակելով, որ մի քանի շաբաթով Եվրոպա պիտի այցելեմ, հարցրի, թե որքան ժամանակ է տեւելու այդ: Նա հանգստացրեց ինձ՝ ասելով, որ հարցը կապված է մի քանի նախարարությունների հետ, դրա համար էլ պատասխանը կստացվի ոչ ավելի կանուխ, քան 5-6 շաբաթը: Խոստացավ գրավոր կերպով հայտնել ինձ հյուպատոսարանի որոշման ու արած քայլերի մասին: Երեւի իրենք ինձանից ավելի էին շտապում, որովհետեւ 3 օր անց ես ստացա պաշտոնական նամակ, որով տեղեկացնում էին ինձ իրենց որոշման մասին: Հիմա ինձ մնում էր սպասել Անկարայի պատասխանին: Իմ ստացած նամակի բնագիրը դատարանական թղթերի մեջ է: Այդ նամակի օրինակները հետագայում իմ անձնական արխիվի եւ ուրիշ կարեւոր թղթերի հետ նվիրեցի Հայրենիքի պետական արխիվին՝ համաձայն իրենց խնդրանքի»: 

Երկրորդ անգամ այդ հարցով Յանիկյանը գրում է. «Նամակը մեկնեց ինձ, ես վերցրի եւ սկսեցի կարդալ: -Յանի խան, այդ ստորագրություններով տաճկական դրամը կարո՞ղ եմ տեսնել: -Իհարկե, Ձերդ վսեմություն,-պատասխանեցի ես եւ հանելով պայուսակիցս՝ տվեցիր իրեն: Նա սկսեց ուշադրությամբ քննել: ես գիտեի, որ ոչ թե պատկերն էր նրանց հետաքրքրողը, այլ դրամը. որը յուրաքանչյուր թանգարանի համար մի գանձ է: Նա դրամն էր զննում, ես նամակս էի կարդում: Փոխհյուպատոսն իրավունք խնդրեց ծխելու: Կարդացի նամակը, որը ինձ լիովին բավարարեց: Գրված էր իմ ուզածի պես: Կառավարությունը հայտնում էր իր շնորհակալությունը եւ տեղյակ պահում, որ հարկ եղածն արդեն կարգադրված էր: Մի օր այդ նամակը դառնալու է թանգարանի առարկա, բայց այժմ դեռ դատախազի մոտ է մյուս բոլոր թղթերի ու իրերի հետ որոնք, ըստ բացատրության, կարող են վերադարձնել միայն իմ դատավարության ավարտին: Բայց քանի որ վերաքննություն ենք արել, դրանք մնալու են իրենց տրամադրության տակ՝ որպես փաստեր»: Յանիկյանի հուշերից հետեւում է, որ հյուպատոսարանի պատասխան նամակի մի օրինակը գտնվում է դատավարության թղթածրարում, մեկ այլ օրինակ ՀՀ պետական արխիվում: Ամեն դեպքում, մենք այսօր երջանիկ ենք, որ հնարավորություն ունենք այդ նամակի հայերեն թարգմանությունը ներկայացնել ընթերցողին՝ որպես մի նոր վավերագիր Մեծ հայորդու կյանքի ու գործունեության հերոսական էջերը բացահայտող ու լրացնող:

Past.am-ի փոստից

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League