Դոնի Ռոստովում 71-ամյա թոշակառու կինը կասկածվում է 3 անձի սպանության մեջ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում 71-ամյա թոշակառու կինը կասկածվում է 3 անձի սպանության մեջ, գրում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Նշվում է, որ քաղաքի բնակարաններից մեկում նոյեմբերի 17-ին հայտնաբերվել է 1937 թվականին ծնված տղամարդու, 1982թ. ծնված կնոջ և նրա 8-ամյա երեխայի դիերը: Մահացածների մարմիններին առկա են եղել դաժան սպանության հետքեր:
Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն բնակարանի բնակչուհի 71-ամյա կինը:
Հետաքննության նախնական վարկածի համաձայն՝ տան անդամները կենցաղային հողի վրա վեճեր են ունեցել, ինչը պատճառ է դարձել երկար տարիների լարված հարաբերությունների:
Դատարանը ձերբակալվածի համար որպես նախնական խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



