Սիրիայի կառավարական բանակը կորուստներ է կրել Լաթաքիայում
INTERNATIONAL NEWSՍիրիայի Լաթաքիա նահանգի Սաֆսար բնակավայրի գնդակոծման հետևանքով կառավարական բանակի 18 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
Հաղորդվում է, որ չնայած հրադադարի սահմանված ռեժիմին Իդլիբի դեէսկալացիոն գոտում գործող անօրինական զինված խմբավորումները շարունակում են խախտել այն:
Մեկ օրում 3 գնդակոծություն է իրականացվել Հալեպում և երկու գնդակոծություն Համայում, ինչպես նաև Լաթաքիայի Սաֆսար բնակավայրի ուղղությամբ:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնն անօրինական զինված խմբավորումների հրամանատարներին կոչ է արել հրաժարվել սադրանքներից և բռնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



