Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան
SOCIETYՆոյեմբերի 18-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի շենքերից մեկի 6-րդ հարկից կրակ է նկատվում:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:31-ին:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել Ա. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



