Մերձմոսկվայում խանդի հողի վրա 5 մարդ է սպանվել
INTERNATIONAL NEWSՄերձմոսկովյան Վիդնոե քաղաքում տղամարդը սպանել է նախկին կնոջն ու բարեկամին, որից հետո ինքնասպան է եղել, «Ինտերֆաքսին» հայտնել է շրջանային Քննչական կոմիտեի ղեկավար Օլգա Վրադիյը։
Նախնական տվյալներով՝ տղամարդը իր նախկին կնոջ բնակարան է եկել եւ տեսել, որ նրան հյուրընկալվել է իր բարեկամը։ Խանդի հողի վրա տղամարդը կրակելով սպանել է նրանց, ապա ինքնասպան եղել։
Մեկ այլ դրամատիկ պատմություն էլ տեղի է ունեցել Մերձմոսկվայի Սոլնեչնոգորսկի շրջանում։
«Պովարովո համայնքում տղամարդը խանդել է կնոջն ու ընկերոջը եւ սպանել նրանց»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ դրանից հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



