Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Վերջապես ՀՀ-ը գիտակցել է, թե ինչպես պետք է իրեն դրսևորի ՀԱՊԿ-ում․ քաղաքագետը՝ Փաշինյանի՝ Լուկաշենկոյի և Նազարբաևին վերաբերող հայտարարության մասին

SOCIETY

Վերջապես Հայաստանը գիտակցել է, թե ինչ է նշանակում ՀԱՊԿ-ը և ինչպես պետք է նա այդ կառույցում իրեն դրսևորի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ  ինքը պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից՝ ՀԱՊԿ-ի հետ կապված իրենց հայտարարությունների վերաբերյալ:

«Որևէ խնդիր Հայաստանը դրանից չի կարող ունենալ: Դրանք պետություններ են, որոնք մեր հակառակորդի՝ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեն, և ՀԱՊԿ-ում պաշտպանում են թե՛ իրենց, թե՛ Ադրբեջանի շահերը: Դա վաղուց պարզ էր բոլորի համար, բայց Հայաստանում ընդհանուր մի մոտեցում կար՝ լռել, չխոսել: Սակայն ժամանակներն անցան և մարդիկ հասկացան, որ այդպես չպետք է անել: Այդ երկրները՝ ո՛չ Ղազախստանը, ո՛չ Բելառուսը իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Դրա համար նրանց պետք է իրենց տեղը դնել, պահանջել կարգապահություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, ասել էր․ «Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: 

Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից:

 
Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»:

 

Հիշեցնենք նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին:

Մանվել Սարգսյանի խոսքով՝ իրականում Հայաստանը կարող է լուրջ դեր խաղալ ՀԱՊԿ-ում: Նա նկատեց, որ հիմա անգամ Ռուսաստանի դուրն է գալիս Ղազախստանի և Ռուսաստանի մոտեցումները: Նա չբացառեց, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ նաև քննարկվել են ՀԱՊԿ-ին վերաբերող հարցերը:

«Դա պարզ բան է․ Հայաստանը խնդիրները դրել է, Ռուսաստանին էլ այս իրավիճակը շատ ձեռնտու է: Ի վերջո, Հայաստանը կարող է նաև լուրջ դեր խաղալ ՀԱՊԿ-ում, այնտեղ կա հնարավորության մեծ պոտենցիալ: Ի վերջո, Տաջիկստանը և Ղըրղզստանը կարող են աջակցել Հայաստանին և ոչ թե  Բելառուսին կամ Ղազախստանին»,- ասաց նա:

Ըստ Մանվել Սարգսյանի՝ նախկինում մեր ունեցած քաղքենիական մոտեցումը չխոսելն է, որ ստեղծել է մի իրավիճակ, որ Հայաստանին ասում են՝ դաշնակիցներ ենք, սակայն զենք են վաճառում, բացատրություններ են տալիս Ադրբեջանին: «Դրանք հարցեր են, որ պետք է դրվեն: Նկատելի է, որ Փաշինյանը գիտակցում է այդ ամենի մասին»,- ասաց նա:

Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ նա նշեց՝ կարիք չկա էլ այդ երկրի հետ ՀԱՊԿ-ի հետ խնդիրները քննարկել, պետք է պարզապես հասկանալ, թե ինչ է ուզում Ռուսաստանը: «Այնքան պարզ է Ռուսաստանի ուզածը․ ցանկանում է երկու կողմերին կռվացնի, նրանցից ոչ մեկի ներկայացուցիչը չընտվի, և մնա Ռուսաստանինը, որ հիմա էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է»,- ասաց նա:

Մանվել Սարգսյանի կանխատեսմամբ՝ Հայաստանը մինչև վերջ կպնդի, որ իր ներկայացուցիչը մնա, ըստ նրա՝ դա մեզ համար ամենաձեռնտու սցենարն է:  «Ամբողջ աշխարհի համար Նիկոլ Փաշինյանի մոտեցումը օրինակ է․ ճիշտ է՝ պետք է հավասարը հավասարի հետ շփվի, իր իրավունքները պաշտպանի: Դա միայն հարգանք է բերում Հայաստանին»,- ասաց նա:

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League